Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց կոնֆերանս «Մարտական պատրաստության կազմակերպման եւ անցկացման արդյունքների վերլուծությունը, պարապմունքների կազմակերպման եւ անցկացման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը, մասնակցում էին զորամիավորումների հրամանատարների` մարտական պատրաստության գծով տեղակալներ, տարբեր զորատեսակների համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք՝ շուրջ 40 մարդ, պաշտպանության նախարարության կազմակերպած հավաք-պարապմունքների շրջանակում մասնակցեցին գործնական պարապմունքի:
Երեք ուսումնական կետից առաջինում կատարվում էր ավտոմատ զենքի քանդում-հավաքում՝ ըստ ժամանակային նորմացույցի, երկրորդում կրակային վարժություն էր ընթանում, իսկ երրորդում՝ ուսումնական (իմիտացիոն) նռնակներ նետում: Գործնական պարապմունքները ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի գնդապետ Հակոբյանը:

«ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»

Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։

ԴԻՎԻԶԻՈՆԸ, ՈՐՈՎ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ

Վերջին անգամ ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը ԱՊՀ ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը մասնակցել եւ հնարավորություններն ստուգել էին 2005թ.։ Հնգամյա ընդմիջումից հետո, մանավանդ, մասնագետների երիտասարդ սերնդի համար, շատ էր կարեւորվում կրկին մարտական հրաձգություն կատարելու, գիտելիքները գործնական աշխատանքով ստուգելու խնդիրը։ Ձգտումը իրականություն դարձավ մեր երկրի անկախության քսաներորդ տարեդարձի նախաշեմին։ Գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկը Ռուսաստանի Դաշնության Աշուլուկ զորավարժարանում մասնակցելով «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը, տրված առաջադրանքները կատարեց առանց թերությունների եւ վերահաստատեց զորատեսակի մարտունակությունը։

ՍՊԱՅԻ ՏՈՒՆ. ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ

«Սպայի տուն» անունը լսելիս շատերը (հատկապես հին երեւանցիները), վստահ եմ, կարոտով ու տաք մի ջերմությամբ կպարուրվեն։ Կհիշեն նաեւ Սպայի տունը` որպես հին Երեւանի մի հրաշք մասնիկ։ Ավելի մեծերը կվերհիշեն, թե ինչպես էին այստեղ գալիս ֆիլմեր դիտելու, քաղաքում հայտնի մի դերձակ կամ վարսավիր հաստատ կպարծենա, որ այսօր իրեն հաց ու ջուր տվող մասնագիտության համար պարտական է Սպայի տանը։ Կպարծենան, կհպարտանան, շնորհակալության ջերմ խոսքերով կհիշեն Սպայի տունը շատերը՝ զինվորականը, երգիչը, պարուսույցը, բուժքույրը, ու կպարզվի, որ Սպայի տունը ոչ միայն սպային ու նրա ընտանիքի անդամներին է ծառայել, այլև` ժողովրդին։

ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՆԱԵՎ ՔԻՉ ՈՒԺԵՐՈՎ

Նոյեմբերի 7-12-ը պաշտպանության նախարարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների` նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների պաշտոնատար անձանց հետ անցկացվում է հավաք-պարապմունք, որի նպատակն է ընդլայնել ռազմական և քաղաքացիական գերատեսչությունների միջև համագործակցությունը, երկրի պաշտպանության ամրապնդման ոլորտում համատեղ միջոցառումներ մշակելը: Հավաքի ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ դասախոսություններ, նաև մարտական հրաձգության և նռնակի նետման գործնական պարապմունքներ:

ՈՐՈՇՎԵՑ ՀՀ ԶՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԶՈՒ 2011 թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված էր հոկտեմբեր ամսին անցկացնել «Լավագույն բժշկական ծառայություն» մրցույթը:
Մրցույթը անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանի հրամանով: Ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Ղազարյանը, մայոր Համբարձումյանն ու փոխգնդապետ Ալեքսանյանը: