Ազգային բանակ

Կրտսեր սերժանտ, հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Թոքմաջյանը որևէ ազգակցական կապ չունի հանրահայտ քանդակագործի հետ: Նա դեռևս քսանհինգ տարեկան է: Ծնվել է 1988թ., Ախուրյանում, սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան հումանիտար վարժարանում, այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի քանդակագործության բաժնում: 2009-2011թթ. դասախոսական աշխատանքներով է զբաղվել: Ավարտել է նաև ակադեմիայի մագիստրատուրան: Մինչև բանակ գալը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և մրցանակային տեղեր գրավել:

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ:
«2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները, վարչությունների պետեր:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հուլիսի 15-ից 19-ը պաշտպանության բանակում զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվեց հրամանատարական հավաք: Միջոցառումը նախատեսված էր զինված ուժերի 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով և հետապնդում էր զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստության մակարդակը ստուգելու և բարձրացնելու, առաջավոր փորձն ուսումնասիրելու և դա զորքերի ամենօրյա գործունեությունում ներդնելու նպատակ:

Հավաստի և ժամանակին ստացված տեղեկությունը, մանավանդ, երբ այն վերաբերում է հակառակորդին, անչափ կարևոր է հրամանատարների համար: Հաղորդակցության, կապի ժամանակակից բազմաթիվ միջոցների առկայության դեպքում գուցեեւ ավելի է կարևորվում դրանց անխափան և հուսալի, այսինքն՝ արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու խնդիրը: Այդ իսկ պատճառով բանակում ներդրված են կապի մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ըստ անհրաժեշտության: Սակայն, ինչպես ցանկացած զենք, կապի միջոցները եւս չեն կարող հաջողությամբ կիրառվել, եթե չկան որակյալ մասնագետ-կապավորներ:

Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Թադևոսյանը զորամասի հրամանատարին` գնդապետ Ռ.Բեգլարյանին զեկուցում է գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության ավարտի մասին:

Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում զինծառայողների բուժսպասարկումը բավական բարձր հիմքերի վրա է, որովհետև նախևառաջ կարևորվում է զինվորի, առհասարակ՝ զինծառայողի առողջության պահպանման սկզբունքը: Նորակառույց բուժկետը տիպային է, նորոգված` և, որ պակաս կարևոր չէ, գործն արված է որակով: Բուժծառայության պետ, կապիտան Հարություն Հարությունյանը ցույց է տալիս դատարկ ընդունարանը, հիվանդասենյակները, մեկուսարանները, վիրակապարանը, ճաշարանը, սանհանգույցները, մշտապես գործող բաղնիքը, դեղատունը… Ինքը` կապիտան Հ.Հարությունյանը, երկու տարի առաջ է ավարտել ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան, ծառայել է երրորդ զորամիավորման զինավաններից մեկում.

ՀՀ զինված ուժերում մեծ ուշադրություն է դարձվում զորքերում անձնակազմի իրազեկվածության բարձրացմանը ինչպես հակահրդեհային կանոնների պահպանման, 1-ին բուժօգնության կազմակերպման, այնպես էլ տարհանման, հրդեհի մարման գործողությունների խելամիտ իրականացման խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի hամաձայն` բոլոր զորամիավորումներում ընթանում են նպատակային ուսուցողական միջոցառումներ: