Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ

Հենակետի ավագ Դավիթ Դավթյանը եւ շարքայիններ Էդուարդ Հովսեփյանը, Աղասի Ստեփանյանը, Էդի Հայրապետյանը, Գագիկ Ղարիբյանը, Ասատուր Մկրտչյանը ծառայում են ՊԲ զորամասերից մեկում եւ պատվով են կատարում իրենց ծառայական պարտականությունները: Զօր-գիշեր հսկելով հայրենիքի սահմանները՝ այս քաջարի տղաներն իրենց անմնացորդ նվիրումի եւ տոկունության շնորհիվ ապահովում են մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Ծառայությունն առաջնագծում՝ հենց թշնամու քթի տակ, մեկտեղել է նրանց հայրենական պարտքի այն նույն գիտակցումով, որը, իրենց իսկ խոսքով, միավորել է նրանց արյունակից եղբայրների պես: Ընդմիշտ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ - ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 13-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց զորքերի ծառայության մեթոդական հավաք – խորհրդակցություն` ՀՀ ԶՈՒ 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն: Հավաք խորհրդակցության նպատակն էր հաշվետվություն ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից զորքերի ծառայության մասով տրված հանձնարարականների կատարման ընթացքի, ինչպես նաև ձեռքբերումների ու բացթողումների մասին:

«ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆՕՐՅԱ ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

Մեր ամենօրյա խնդիրներն են` մշտապես և կանոնակարգված մեթոդական օգնություն ցուցաբերել զորամասերի հրամանատարներին, ճիշտ պլանավորել զորքերի ծառայությունը, զորամասի կազմով «Անվտանգության օր» միջոցառումը կազմակերպել հավուր պատշաճի, խթանել զորամասերի զինվորական ծառայության անվտանգության ապահովման մշտական հանձնաժողովների գործունեությունը, օբյեկտների հուսալի պահպանությունը, պահպանության տեխնիկական միջոցների ներդրմամբ հնարավորինս կրճատել օրվա վերակարգի կազմը։

ԽՈՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Գնդապետ Տ. Ասլիկյանը շաբաթներով տուն չի գնում. երբեմն կարճ ժամանակով, եթե իր ներկայությունը խիստ անհրաժեշտ է, մտնում է զորամասի շտաբ, հետո օրն ամբողջությամբ անցկացնում է դիվիզիոններում: Նորակառույցներում միշտ էլ ուղղել-շտկելու բան լինում է: Գնդապետը շատ ուշադիր է հատկապես դիվիզիոնների մարտական պատրաստության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հարցերում: Իսկ մարզումները, վարժանքները մշտական են:

ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Փոխգնդապետ Գ. Իշխանյանը ծնունդով Մարտունու շրջանի Գիշի գյուղից է։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և ուսմանը զուգընթաց, 1991թ. ԼՂՀ Մարտունու շրջանի ջոկատներից մեկի կազմում, մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների։ Պատերազմի ավարտից կամ ավելի ճիշտ հրադադարի հաստատումից հետո մնացել ու ծառայության է անցել նախ որպես վաշտի հրամանատար, այնուհետև՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար։ 1998թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է ակադեմիական կուրսերը, ապա եւ 2002-2004թթ. Մոսկվայի համազորային ակադեմիան։ Ծառայել է բացառապես սահմանամերձ զորամասերում։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

2013թ. պատրաստության պլանի համաձայն` հունիս ամսին թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման ուսումնական գումարտակի բազայի վրա անցկացվեց «ՀՀ ԶՈՒ լավագույն խոհարար» մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում առաջին տեղը շնորհվեց նյութատեխնիկական ապահովման դասակի տնտեսական ջոկի խոհարար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Ռաֆայել Աշոտի Հունանյանին: Երկրորդ տեղին արժանացավ նյութական ապահովման վաշտի տնտեսական ջոկի խոհարար, պայմանագրային զինծառայող, շարքային Անահիտ Գրիգորի Հեպինյանը, երրորդ տեղը` տնտեսական դասակի ճաշարանի խոհարար, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մարիետա Սերգեյի Մարտիրոսյանը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԹՂԹԱԿԻՑԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2013թ. հունիսի 5-ի որոշմամբ՝ ամփոփվել են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հիմնադրման 20-ամյակին նվիրված` «Լավագույն լրագրողական ստեղծագործություն» երկրորդ միջազգային մրցույթի արդյունքները: