Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԽՍԵՐՈՎ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Ադրբեջանը միշտ էլ մեզնից ավելի շատ ռազմական տեխնիկա, զենք-զինամթերք է ունեցել, չափազանց շատ, իսկ նրա սանձազերծած պատերազմի արդյունքը բոլորին է հայտնի: Կարծում եմ՝ մեր իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ ռազմատենչ ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող երկիրը սպառազինության հարցում մեր նկատմամբ լուրջ առավելություններ ունենա: Օրինակ` նրանք ունեն շատ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, իսկ մենք՝ հզոր ՀՕՊ համակարգ: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու այդ զենքերը, ասենք՝ «Սմերչը», որի մասին այդքան շատ են խոսում: Օգտագործելո՞ւ են, կրակելո՞ւ են, իսկ հետո՞, չէ՞ որ նրանց բազմաթիվ բնակավայրեր գտնվում են մեր հրետանային միջոցների ուղիղ նշանառության տակ: Ի՞նչ է, մենք չե՞նք կրակելու, չե՞նք ոչնչացնելու նրանց կրակային միջոցները… Մենք գերադասում ենք աշխատել և բարձրացնել մեր զորքերի մարտունակությունը:

ՊՈԼԻՆԱՆ

Ավագ ենթասպա ՊՈԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պաշտպանության բանակի հրետանային զորամասերից մեկի դեղատան պետն է. ոտքից գլուխ զինվորական, ոտքից գլուխ կին, մայր… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ծառայության մեջ է ազգային բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից:

ՍԶ ուսումնական կենտրոնում համատեղ կազմակերպված ուսումնական գործընթացի շրջանակներում իրենց մասնագիտական հմտություններն են կատարելագործում ռուս եւ հայ սահմանապահները:

ՀՀ պետական սահմանի պահպանությունն առանձնահատուկ է, քանի որ պահպանվում է երեք տարբեր գերատեսչությունների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից: Պետական սահմանը ձգվում է 1728 կմ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հրամանատարությամբ գործող սահմանապահ զորքերն իրենց մարտա-ծառայողական գործունեությունն իրականացնում են պետական սահմանի 400 կմ հատվածում: 21 տարի է, ինչ ՀՀ սահմանապահ զորքերը գոյություն ունեն եւ, ապահովված լինելով որակյալ կադրերով, արդեն գործում են մասնագիտական հիմքի վրա:

ԶԵՆՔԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ

Անկասկած ՄՄ-21-ը լավագույն հրետանային զորամասի կարևոր և մարտունակ ստորաբաժանումներից է: Այն արագաշարժ է, մանևրող և առանձնանում է կրակի արդյունավետությամբ:
Զորամասի ուսումնական կետերից մեկում հերթական գործնական պարապունքն էր ընթանում: Մարտկոցի ավագ սպա լեյտենանտ Դավիթ Գրիգորյանը տարեվերջյան ամփոփիչ քննություններից առաջ հրետանային հաշվարկների տեսական գիտելիքներն ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հնարավորություններն էր ստուգում: Հաճելի էր լսել զինվորների վարժ պատասխանը, հետևել գործողությունների արագությանը: Ոչինչ, որ տղաների մի մասը գրական հայերենին լավ չի տիրապետում, կարևորն այն է, որ սպան գոհ լինի իր զինվորների պատասխաններից, առաջադրանքի կատարումից:

ԳՐԱԴԱՐԱՆԻ  ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Տասնվեց տարի առաջ էր… Գնդի գրադարանը մի փոքրիկ անկյուն էր զբաղեցնում բուժկետի վերևի հարկում, որի պատուհանը բացվում էր զորամասի վրա: Գրքերը շատ չէին ու, ճիշտը որ ասեմ, առանձնապես ընթերցող էլ չկար: Պատերազմից շատ չէր անցել, մարտական գնդի անելիքներն ու խնդիրներն էլ այլ էին… Գիրք, գրադարան հիշող չկար: Սակայն գնդի կյանքը իմ աչքի առջև էր, առաջ էր գնում իր հունով: Երկրորդ հարկի իմ «գրադարանի» պատուհանից ժամեր շարունակ հետևում էի անցնող ու դարձող ռազմական մեքենաներին, տեխնիկային, հետևում էի սպաներին, հրամանատարներին, որոնք ասես իմ աչքի առաջ մեծանում-հասունանում էին… Ես բոլորին տեսնում, հեռվից ճանաչում էի, բայց ինձ հիշող չկար…

ԳՐՔԵՐ՝  ԶՈՐԱՄԱՍԻՆ

Արևելքի մի շատ հայտնի բանաստեղծ գրել է. «Երբ այդ գյուղում մի կոկոն է բացվում, ապա ամբողջ գյուղը տեղյակ է լինում», այսինքն՝ այդ գյուղում ապրում են բարի ու ազնիվ, սիրո և գեղեցկության գինն իմացող մարդիկ: Այս տողերը հիշեցի, երբ օրերս հայ մտավորկաններից մեկը սրտի թելադրանքով մոտ վաթսուն կտոր գեղարվեստական, գիտական, գիտահանրամատչելի գիրք և բազմաթիվ ամսագրեր, հայրենագիտական տեսանյութեր նվիրեց գնդապետ Մ. Մհերյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասին: Դեռ գրքերը չէին շարվել հանգստի և տեղեկատվության սենյակի սեղանին, ամբողջ զորամասն արդեն տեղյակ էր, անհամբեր ծիկրակում էին դռան ապակիների ետևից:

ՊՆ ԹԻՄԸ՝ «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2013» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Ավարտվեց արդեն ավանդական դարձած «Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող ֆուտբոլային մրցաշարի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Կազմակերպիչը և անցկացնողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, գլխավոր աջակիցը` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես նշում են կազմակերպիչները, ամենամյա այս միջոցառումը նպատակաուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը: