Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ

Տղաները, որ այսօր համալրում են ազգային բանակի շարքերը, ծնվել են Արցախի ազատագրումից հետո: Նրանք չեն տեսել այն միահամուռ, համազգային պոռթկումը, որով հայ ժողովուրդը տեր կանգնեց իր իրավունքներին: Կամավորական ջոկատները համալրեցին ամենատարբեր մասնագիտության ու զբաղմունքի տեր մարդիկ՝ բանվորներ, շինարարներ, մանկավարժներ, ինժեներներ, գիտնականներ, մտավորականներ… Պատերազմից հետո նրանցից շատերը ծառայությունը շարունակեցին ազգային բանակում և այսօր էլ հայ զինվորի կողքին են: Այդ մտավորականներից մեկն էլ գեղանկարիչ, գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի ակումբի պետ, մայոր Ստեփան Օհանջանյանն է՝ «Քոլատակ» կամավորական ջոկատի նախկին զինվորը:

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ...

Աշխարհում ամենաշատը խաղաղություն մայրերն են ուզում և այդ օրհնաբեր խաղաղությունը պահելու-պահպանելու համար էլ բանակ են ճանապարհում աշխարհում իրենց համար ամենաթանկը՝ զավակին։
Ու ամեն օրը լցվում է սպասումով, առօրյա մեծ ու փոքր հոգսերի մեջ մոր ուշքն ու միտքը զինվոր որդին է՝ ի՞նչ կերավ, չմրսե՞ց, տեսնես զորամասում ամեն ինչ հա՞րթ է, հո ընկերոջ հետ չվիճեց, տեսնես այս պահին սահմանին ի՞նչ իրավիճակ է, միայն թե լարված չլինի…
Ու այսպիսի նմանատիպ տագնապների ու անհանգստությունների մեջ է մոր սիրտն ու միտքը ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան… Որտեղի՞ց գտնենք բառեր, որ հանգստացնենք ձեր անհանգիստ սիրտը, զինվորի՛ մայրեր։

Մարդու էությունն իր երկակի՝ նյութական-մարմնական և հոգևոր կեցությամբ անբաժան է անհատական ու հասարակական գիտակցությունից և դրանց արտահայտման գործիք` խոսքից ու լեզվից:
Այսինքն՝ խոսքը, ավելի ստույգ՝ բառը, սկսում է արտացոլել ոչ միայն օբյեկտիվ իրականության առարկայական-զգայական կեցությունն ու դրա բովանդակությունը, այլև ձեռք է բերում նաև սիմվոլիկ-նշանային իմաստ ու բովանդակություն: Ձևավորվող խոսքի մշակույթն արտացոլում է տվյալ էթնոսի խոսքի համապատասխանությունն ընդունված գրական լեզվի օրինաչափություններին, գործող նորմերին ու կանոններին:

ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Ինժեներասակրավորային զորքերը ռազմական գործողություններին իրենց ներգրավվածությամբ անգնահատելի, նույնիսկ ճակատագրական ազդեցություն կարող են ունենալ ռազմական գործողությունների ընթացքի ու ելքի վրա: Անփոխարինելի է ինժեներական զորքերի նշանակությունը մանավանդ լեռնային շրջաններում ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակողական մարտերի ժամանակ: Զինված ուժերի այս կարևոր զորատեսակի ձեռքբերումների, զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին է մեր հարցազրույցը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Հակոբ Հարությունյանի հետ:

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՐԿՆՔԻ ՎԱՂՎԱ ՊԱՀԱՊԱՆՆԵՐՆ ԵՆ

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտն այս տարի իր հերթական շրջանավարտներն է տալու: Հեղինակավոր ռազմական ուսումնական հաստատության ավարտական կուրսում արդեն ամփոփիչ ստուգումներ են: Փետրվարի 27-ին պետական ավարտական քննություն հանձնեցին ավիացիոն ֆակուլտետի կուրսանտները: Ռազմաօդային ուժերը համարվում են զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները: Հետևաբար ուշադրությունն ու հսկողությունն էլ նրանց նկատմամբ համապատասխան է: Պետական քննական հանձնաժողովը գլխավորում էր ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մուրադյանը:

Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, զորամիավորումների եւ այլ ստորաբաժանումների հրամանատարներ:

ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՀԱՎԱՔՈՒՄ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին: