Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՐՏԵՐԿՐԻՑ՝ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

Փոխգնդապետ Լ. Սաֆարյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինվորների մեծ մասը ուսումնական կենտրոնում էր։ Նրանք դուրս էին եկել ճամբարային հավաքի՝ բնակլիմայական բարդ պայմաններում հղկելու մասնագիտական ունակությունները, իսկ հավաքն ավարտվելու էր մարտավարական զորավարժությամբ։
-Ուսումնական գործընթացին զուգահեռ՝ մեր ստորաբաժանումները, միմյանց փոխարինելով, մարտական հերթապահություն են կատարել առաջնագծում եւ օգնել զորամիավորման մյուս զորամասերի ստորաբաժանումներին,- ասաց հրամանատարի տեղակալ մայոր Ա. Հովհաննիսյանը։

Երիտասարդ ռեժիսոր, գրող Արեգ Ազատյանը ծնվել է 1986թ. Երեւանում: Տպագրել է պատմվածքների երեք ժողովածու` «Կյանքը արեւից վերեւ», «Մարդու դատավարությունը», «Զատիկի ոտքից բռնած»: 2000 թ. արժանացել է Ռուբեն Սեւակի անվան գրական մրցանակի, 2004 թ.` գրականության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակին:

Ավագ սերժանտ Դավիթ Մեսրոպյանը եւ եֆրեյտոր Նարեկ Շահինյանը ծառայում են նույն զորամասում, մոտոհրաձգային վաշտի կազմում: Հետեւակի մարտական մեքենայի անձնակազմերից մեկն են, Դավիթը ՀՄՄ-2-ի ջոկի հրամանատար է, Նարեկը` նշանառու-օպերատոր: Ծառայության ընթացքում լիարժեք տիրապետել են իրենց զինվորական մասնագիտությանը, գերազանց շահագործում եւ կիրառում են հատկացված զինատեսակը` հստակ գիտակցելով իրենց բաժին պատասխանատվությունն ու առաքելությունը:

ՊԱՀԱԿԱՅԻՆ ՆՈՐ ԱՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Կրթական-ուսումնական բարեփոխումներին զուգահեռ, օրեցօր բարեկարգվում եւ կառուցապատվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Վերջերս շարք մտավ ինստիտուտի՝ իր տեսակի մեջ եզակի պահակային ավանը, որն ամբողջովին համապատասխանում է ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթներին։ Այն անձնակազմին հնարավորություն կտա առավել լիարժեքորեն նախապատրաստվել ծառայությանը։

ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

Ես պիտի տրամադրվեմ զրույցի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հերթական ակնարկիս հերոսի կենսագրության մեջ ինչ-որ հետաքրքիր, առինքնող բան գտնեմ։ Հենց այդ ակնկալիքով ես կարդում եմ նրա կենսագրությունը։ «ՊՆ կենտրոնական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, բժշկագիտության թեկնածու կապիտան Արման Հակոբյանը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, ապա՝ Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային ուսուցման ակադեմիան։ Մեկ տարի անց պաշտպանել է թեկնածուական թեզը «Հեմոռագիկ ինսուլտների բուժումը» թեմայով…»։

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒՍ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

Վերջերս Հայաստան եւ Արցախ էր այցելել «Նեզավիսիմոյե վոյեննոյե օբոզրենիյե» թերթի թղթակից Վիկտոր Լիտովկինը: Նա հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ, մասնակցել Հետախույզի օրվա հանդիսություններին, այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հանդիպել ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, եղել պաշտպանության բանակի մարտական հենակետերում:

ՀԱՂԹՈՒՄ Է ԲԱՆԱԿԸ, ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Հոկտեմբերը մեր հանրապետությունում ֆուտբոլային էր։ Ամսի ութին եւ տասներկուսին երկրի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլում տպավորիչ եւ շատ կարեւոր հաղթանակներ տարավ Սլովակիայի եւ Անդորայի հավաքականների նկատմամբ, իսկ հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2010» մրցաշարի եզրափակիչը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային այս առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ։ Անցած տարի վճռորոշ խաղում պաշտպանության նախարարության թիմը խոշոր՝ 5։0 հաշվով հաղթեց արտակարգ իրավիճակների վարչության թիմին եւ նվաճեց պատվավոր մրցանակը։ Այս անգամ մեր ֆուտբոլիստների հետ եզրափակիչում գավաթի համար պայքարելու իրավունք էր ստացել հանրապետության գլխավոր դատախազության թիմը։