Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Բերձորի շրջանների ազատամարտիկները օրերս ձեւավորել են կամավորական խմբեր եւ մեկնել առաջնագիծ՝ զինվորին զորակցելու, ոգեւորելու, բարոյական աջակցություն ցուցաբերելու, փորձով ու խորհուրդներով օգտակար լինելու: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, որ կամավորական խմբի հետ մեկնել է առաջնագիծ, հայտնել է. «Ազատամարտիկները Առաքել, Տող, Թաղեր և այլ գյուղերից են, բոլորն էլ գերազանց են տիրապետում ռազմական գործին եւ պատրաստ են օր ու գիշեր լինելու զինվորի կողքին»:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղը, որտեղ ծնվել, հասակ եմ առել, մինչ օրս առանձնապես ոչնչով աչքի չի ընկել` ո՛չ պատմական անցյալ ունի (կառուցվել է անցյալ դարի 30-ական թվականներին, անունն էլ է այդ հուշում), ո՛չ էլ հայկական դասական գյուղերին համապատասխան նկարագիր… Սակայն գյուղն ունի սրբատեղի` Արցախյան պատերազմում անհետ կորած երեք հերոս ազատամարտիկների տապանաքարերը… որոնց կողքին մի սրբազան շիրիմ էլ ավելացավ …

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Սեւակ Կարապետյանը զորամասի լավագույն հրաձիգներից է, ջոկի հրամանատար: Սեւակին հանդիպեցի զորամասի հրաձգարանում, զենքն էր փայլեցնում: Նկատեց մեզ, բայց չկտրվեց իր գործից: Փորձեցի զրույցի բռնվել: Բոլոր հարցերիս կարճ էր պատասխանում՝ շատ վստահ ու աներկբա:

Պաշտպանության նախարարի ելույթը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 6-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպեց հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ներկայացնում ենք պաշտպանության նախարարի ելույթը:

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով շարունակվում են հակառակորդի` հայկական զինված ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: Մեր ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր` տալով կենդանի ուժի զգալի կորուստ: Ցավոք, կորուստներ է կրել նաև հայկական կողմը:

ԱՅՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հեղինե Բիշարյանն ու Կարինե Պողոսյանը օգոստոսի 5-ին այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՄ...»

«Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու… Լա՛վ մնացեք»։ Սա քո ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Դու հրաժեշտ էիր տալիս։ Ոչ ոք չգիտեր, որ դու հրաժեշտ ես տալիս։ Չգիտեինք։ Այլապես… Ես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ, կնստեի կողքիդ… Կփորձեի հասկանալ քո բոլոր խոսքերի բոլոր տողատակերը, մտապահել բոլոր մանրուքները… աչքերիդ գույնը կպահեի աչքերիս, որ հետո մի ամբողջ կյանք մաքրվեի դրանց լույսով, արիանայի… որ հետո մի ամբողջ կյանք վերծանեի մարդավայել ապրելու քո պատգամը։