Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք մեր հոսպիտալները հասցնո՞ւմ են քայլել ժամանակին համընթաց: Այցելեցինք ՀՀ ՊՆ ԿԿԶՀ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Իմ սիրելի նախկին աշակերտ` ներկայիս զինվոր Հայկազ Եգորյան: Շնորհավորում եմ ծննդյանդ 20-ամյա հոբելյանը, մաղթում քաջառողջություն և կյանքիդ հետագա տարիների բազմաբեղուն ու հաջողություններով լի գործունեություն:
Զինվորական լուսանկարիցդ երևում է, որ այն նույն հպարտ, պատասխանատվության բարձր զգացումով ու խրոխտ կեցվածքով Հայկազն ես մնացել: Հիմա ավելի հպարտ պետք է լինես, որ նվիրումով ու բարձր գիտակցությամբ ես կատարում սրբազան պարտքդ հայրենիքիդ հանդեպ:

ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ

Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ:

«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ-2014». ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 6-ից 16-ն անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բ. Սահակյանի ղեկավարությամբ:

ԶՈՐԱՄԱՍԱՅԻՆ ՕՂԱԿԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ծնվել է 1971 թ., Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: ՀՀ զինված ուժերում ծառայությունն սկսել է 1998 թվականից` որպես Վանաձորի հոսպիտալի վիրաբույժ-օրդինատոր, ապա Երևանի կենտրոնական պոլիկլինիկայի վիրաբուժական բաժանմունքի պետ: Նրա ղեկավարած առանձին բժշկական ջոկատը ճանաչվել է լավագույն բժշկական զորամասը: Երկու եւ կես տարի ղեկավարել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալը, և երկու տարի անընդմեջ նրա ղեկավարած հոսպիտալը ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հոսպիտալը: ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը ղեկավարում է 2013 թվականից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ

Արսենը մեր միակ արու զավակն է: Արդեն մեկ տարի է՝ ծառայում է «Եղնիկներ» կոչվող զորամասում, որի հրամանատարն է գնդապետ Ա. Աղաջանյանը: Բոլորովին վերջերս մեր որդին ստացել է սերժանտի կոչում: Մենք էլ՝ ես ու ամուսինս, որոշել ենք այցելել զորամաս, տեսակցել նրան: Շատ տպավորված ենք. հրաշալի, չնաշխարհիկ, աստվածային բնությամբ շրջապատված վայր է: Այստեղ ծառայող յուրաքանչյուր զինվորականից ջերմություն ու հոգատարություն է հորդում, այստեղ ծառայող սպան եւ զինվորն ամրակուռ մի միասնություն են, որի առանցքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքն է ու վստահությունը: