Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՈՏՔԻԴ ՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ ՊԻՏԻ ԼԻՆԻ

Մարտական հենակետում, որտեղ կանգնած են տղաները, այժմ համեմատաբար խաղաղ է: Դիմացը ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրն է, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ոչ մի շնչավոր չէր մնացել: Հիմա նորից սկսել են վառվել լույսերը: Մի քանի մարտական հենակետ այն կողմ կապիտան Ա. Ուրֆանյանի և իր զինակից մարտընկերների հերոսացման վայրն է: Այս հենակետում էլ տղաները կանգնած էին ամուր ու անսասան:

ԶՈՐԱՄԱՍԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյանի» անունը կրող զորամասի կազմավորման 20-րդ տարեդարձը: Գունդը կազմավորվել է 1996թ. ՀՀ ՊՆ մոտոհրաձգային 1-ին բրիգադի բազայի վրա՝ ժառանգելով հարուստ մարտական ուղի և ավանդույթներ: 1992-1994 թթ. բրիգադի կազմում գնդի զինծառայողները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, ապա իրականացրել նաև ՀՀ և Նախիջևանի սահմանների պահպանությունը:

ՊԱՐՏՔ, ԳԻՏԵԼԻՔ, ՊԱՏԻՎ

Սպան կայանում է ծառայության ընթացքում, զորքերում, երբ թաթախվում և թրծվում է գործի մեջ: Ծառայության նշանակվեցի առաջատար զորամասերից մեկում` որպես մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար: Առաջին անգամ մտա զորքեր…. Չեմ մոռանում. բրիգադի հրամանատարը անհատական զրույցից հետո, ձեռքը պարզելով մի ուղղությամբ, ասաց` ահա քո մարտկոցը, գնա և ղեկավարիր:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Որդիս` Ռոբերտ Մարգարյանը, զինվոր է, իր նման հազարավոր զինվոր տղաների հետ ամուր և անառիկ է պահում հայրենիքի սահմանները: Ամեն օր, ամեն ժամ մտքերով որդուս հետ եմ: Հեռուստացույցով անհանգիստ հետևում եմ լուրերի տեղատարափին: Բանակին վերաբերող ամեն լուր հոգուս, սրտիս միջով է անցնում:

ՍԽՐԱՆՔ

Պատերազմը վերսկսած թշնամին իր համար անսպասելիորեն ամենուր հանդիպեց հայ ռազմիկների անձնուրաց ու հերոսական դիմադրությանը և մեծաթիվ կորուստներ կրելով ետ շպրտվեց: Սպաների և կրտսեր հրամանատարների հմուտ ղեկավարությամբ հայրենիքի աննկուն պաշտպանները նոր սխրագործություններով և իրենց արյամբ սրբագործեցին հայրենի հողը:

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

Դիպուկահարի աջակցությամբ առաջացանք: Նռնակներով ոչնչացրինք հատուկջոկատայիններին: Մտանք դիրք: Չկարողացանք երկար պահել, տանկեր շարժվեցին մեզ վրա: Մեզնից մի քանի մետր այն կողմ էլ հակատանկայիններն էին: Վեց տանկ շարքից հանեցին: Վերադարձանք մեր դիրք ու այդտեղից շարունակեցինք կռիվը մինչեւ ապրիլի 4-ի գիշերը: Թշնամին չդիմացավ, ետ քաշվեց: Տասնյակ զոհեր ունեին: Հոգնել էին:
Հաղթեցի՛նք:

ՀԱՎԱՏՈՎ ԼՑՎԵՆՔ, ԵՎ ՈՍՈԽԸ ԿՊԱՐՏՎԻ

Այսօր, առավել քան երբևէ, պետք է միասնական լինենք, հին ու նոր սխալներ, մեղքեր ի ցույց չդնենք, չքննարկենք, առավել ևս՝ համացանցում: Այսօր, այս պահին դա նպաստավոր չէ: Մեր օգտին չէ: Այսօր անմեղ ու մեղավոր, բոլորս, նեղացածություն ու վիրավորանք մի կողմ դրած, միավորենք մեր ջանքերը, հնարավորությունները, միջոցները և նեցուկ լինենք հայ զինվորին ու կամավորականին, որպեսզի հուժկու ու հզոր հարվածներով ոսոխը ետ շպրտվի իր նավթաորջը: Միավորվենք ու հզորանանք, որպեսզի չկորցնենք երբեմնի հզոր Հայաստանից մնացած, բռունցքի չափ փոքրացած, միակ ու անփոխարինելի այս հայրենիքը: