Ազգային բանակ

Կապի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անի Ժամհարյանին հանդիպեցի զորավարժարանում: Նա մի մարտական մեքենայից մյուսին անցնելով` կապն էր ստուգում, համապատասխան հրահանգներ տալիս կապի պատասխանատուներին: Նա այնպես էր տարվել իր պարտականությունների կատարմամբ, որ նույնիսկ չէր նկատել, թե լուսանկարչական ապարատը ձեռքիս ինչպես եմ իր ետեւից այս ու այն կողմ գնում:

Պրակտիկան եւ հետազոտությունները վկայում են, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ, նոր շինարարական տեխնոլոգիական գործընթացների ներդրմամբ, հզոր երկրաշարժի, ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների ժամանակ միանգամայն հնարավոր է էականորեն կրճատել շինություններին, սահմանամերձ զորամասերին հասցվող նյութական վնասը, նաեւ խուսափել մարդկային կորուստներից:

1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների եւ ծառայությունների պետերի հետ անցկացվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաքներ՝ սեզոնային աշխատանքների սպասարկման, պլանավորման եւ կազմակերպման թեմայով:

Հոկտեմբերի 19-ին 4-րդ ԶՄ-ում, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարգադրությունը, կազմակերպվեց «Ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով սեմինար:

Արցախում հոկտեմբերի 17-20-ը անցկացված հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարական կազմերը: Նպատակն էր բարձրացնել հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ: