Ազգային բանակ
Նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում և անում են այն, ինչը մարդկայինի սահմաններում անհնարին է: Նրանք չեն սիրում իրենց մասին խոսել. նրանց մասին խոսում են ասք դարձած նրանց գործերը:
Քունը չէր տանում: Բոլոր պոստերն ստուգեց. ամեն ինչ ճիշտ էր, ամեն մեկն` իր տեղում: Բայց քունը չէր տանում: Երբ փոքր էր, վարագույրի ճեղքից նայում էր երկնքին, սկսում հաշվել աստղերը եւ անմիջապես քնում էր: …Ինչո՞ւ մանկությունը հիշելիս ամեն անգամ արթնանում է նույն պատկերը: Հայրը բարձրանում էր աստիճաններով: Գլուխը` կախ, թեւերը` թույլ, ոտքերն` ասես մի կերպ շարժելով:
-Դավի՛թ, շնորհավորում եմ: Դու հերթական հաղթանակը տարար, բայց հավանաբար այն ամենահիշվողներից է լինելու, նախ այն պատճառով, որ բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեցիր Թուրքիայում, այն էլ՝ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցումներին. չէ՞ որ դու զինվոր ես, եւ ծառայությունը, հավանաբար, խլում է ամբողջ ժամանակդ:
Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Հրամանատարական հավաքների կարևորագույն ուսումնամարտական միջոցառումը անցկացվեց հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակներում:
-Մի քանի հարյուր մետր: Ինձ դիրք են վստահել: Առաջին մարտական հերթապահությունս է: Իմ մտքով անցնում է ծանր, համառ հարցը՝ կդիմանա՞մ: Երեւի այդ հարցը բոլորն են իրենց տալիս, բոլոր նորավարտ լեյտենանտները: Բայց ես միանգամից էլ ինքս ինձ պատասխանում եմ՝ կդիմանա՛ս:
Հայոց բանակի զինվորները աչալրջորեն եւ հետեւողական մարտական հերթապահություն են իրականացնում, պատվով կատարում են խնդիրները, նրանց ծառայության շնորհիվ սահմաններն անառիկ ու ամուր են: