Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՄՆ նավատորմի հրամանատարությունը օրերս հայտարարել է, որ Վաշինգթոնը ծրագրում է ավելացնել իր ռազմական ներկայությունն Ասիայում` ի հակակշիռ Չինաստանի հզորության աճի:

KA-52

2011-2020թթ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է ձեռք բերել 100 ռազմանավ, ավելի քան 600 օդանավ և 1000 ուղղաթիռ, ինչպես նաև «Ս-500» հակահրթիռային 10 նոր համալիրներ, որոնք փոխարինելու են «Ս-400»-ներին, որոնցով այսօր համալրվում է ռուսական բանակը:
Իսկ այս տարի Ռուսաստանը ծրագրում է ձեռք բերել 100 ուղղաթիռ, այդ թվում՝ «Մի-26» տրանսպորտային, «Մի-28» «Գիշերային որսորդ» և «Կա-52» «Ալիգատոր» ուղղաթիռները:

ՈՐՏԵՂԻ՞Ց ՃԱՐԵԼ 1.62 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը տենդագին փորձում է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը (մարտի 31-ը) խնայել 1 մլրդ բրիտանական ֆունտ (1.62 մլրդ դոլար): Քննարկվում է, մասնավորապես, ԶՈՒ թվաքանակը 20000-ով կրճատելու տարբերակը: Ամենահավանականը, սակայն, անգլիական շուրջ 100 «Տոռնադո» գրոհային ինքնաթիռների շահագործումից հանելն է երեք տարվա ընթացքում: Մասնավորապես, Աֆղանստանից դուրս կբերվի այդպիսի 8 ինքնաթիռ: Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը փորձելու է արագացնել օդուժի համալրումը «Eurofighter Typhoon»-ներով:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2011թ. հարյուրից ավելի նոր ուղղաթիռներ գնել այդ թվում տրանսպորտային ՄԻ-26, մարտական ՄԻ-28 և ԿԱ-52: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Պոպովկինը: Մինչև 2020թ. նախատեսվում է գնել ավելի քան 600 ինքնաթիռ և 1000 ուղղաթիռ:

ԹՈՒՐՔԻԱՆ 600 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՏԵԽՆԻԿԱ Է ՎԱՃԱՌԵԼ ՄԱԼԱՅԶԻԱՅԻՆ

Թուրքիան խոշորածավալ` 600 միլիոն դոլարի ռազմական գործարք է կնքել Մալայզիայի հետ «Pars» զրահամեքենաների մատակարարման վերաբերյալ: Համաձայնությունը ձեռք է բերվել Մալայզիայի վարչապետի` Թուրքիա կատարած այցի ընթացքում, երբ վերջինս հայտարարել է երկու երկրների հարաբերությունները ստրատեգիական մակարդակի հասցնելու որոշման մասին: Մալայզիան կդառնա թուրքական զրահամեքենաների արտասահմանյան առաջին ներկրողը: Պայմանագիրը ստորագրել են թուրքական FNSS և մալայզիական DEFTECH ընկերությունները:

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և նախագծումների կազմակերպությունը (DRDO) հայտարարել է, որ ավարտել է Arjun MK ΙΙ հիմնական տանկի կատարելագործված տեսակի ստեղծումը: Նոր մոդելը 90 տոկոսով կհավաքվի տեղական արտադրության դետալներից, այն դեպքում, որ նախորդ մոդելի դետալների ընդամենը 58 տոկոսն էր հավաքված տեղում:

ՌԻԱ-Նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել 135 ՀՄՄ-3-ի արդիականացման շուրջ: Գործարքը կարժենա մոտ 73,8 միլիոն դոլար: Ներկայումս արաբական երկրի բանակում կա 1992-2000թթ. գնված ռուսական արտադրության 600-ից ավելի ՀՄՄ-3: Ամենայն հավանականությամբ դրանք կձևափոխվեն ՀՄՄ-3Մ տեսակի պահանջներին համապատասխան: