Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (1181) 15.03.2017 – 21.03.2017

«...ԹՈՂ ԱՄՐԱՑՆԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մութն արդեն ընկել է: Հյուսիսարեւելյան զորամասը տարրալուծվել է իրիկնային աղջամուղջի մեջ: Հրամանատարի աշխատասենյակից ամբողջ տեղանքն ափիդ մեջ է, մերձակայքում՝ ոչ մի բնակավայր, ոչ մի լույս, միայն` անտառ ու լեռ: Թեև ուշ ժամ է, զորամասում աշխատանքային եռուզեռ է:

ՔԱՋԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԸ

Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանի ուղեկցությամբ շարժվում ենք դեպի այն հենակետը, որի ուղղությամբ 2016թ. դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցման փորձ էր կատարել, եւ մենք, ցավոք սրտի, զոհեր էինք ունեցել: Փոխգնդապետը մտասեւեռ է ու տխուր: Հասկանում եմ՝ դիրքեր տանող ճանապարհը նրա մեջ ահավոր ծանր հիշողություն է արթնացնում: Հարձակման լուրն առնելուն պես արագ արձագանքման խումբը հենց այս ճանապարհով է փութացել դիրքապահներին օգնության…

ԸՆԴՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ

Արտյոմ Մելքումյանը Արմավիրի Ծաղկալանջ գյուղից է: Ծանրամարտիկ է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում: Ամիսներ առաջ է զորացրվել: Հիմա էլ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, Արտյոմի ուշքն ու միտքը իր զինվոր ընկերների ու եղբոր հետ է: Եղբայրը՝ Ալիկը, զինվորական է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է ավարտել, լեյտենանտի կոչում ստացել, այժմ էլ ծառայում է առաջնագծում:

ԿՈՐՆԳԱՆԻ ԾԱՂԻԿԸ

«Գյուղի անունը Ծիլքար էր: Գյուղը փոքրիկ էր, ու մարդիկ ապրում էին մի ընտանիքի պես` հոգս ու ցավ, հաց ու ուրախություն կիսելով: Ու երջանիկ էին: Գյուղը լեռ ու քարի մեջ էր, գյուղում 7 ամիս ձմեռ էր, ձմռան հետ ճանապարհները փակվում էին, շենը կտրվում էր աշխարհից ու դառնում մի փոքրիկ Սպիտակ թագավորություն:

«ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ»

Տղան այգու նստարանին նստած մտորում էր: Միշտ էլ սիրել էր զբոսնել բնության գրկում, նստել, պառկել խոտերի մեջ, զմայլվել արեւով, երգ լսել, գիրք կարդալ, ստեղծագործել: Սակայն վերջին շրջանում նա տխուր էր: Բանակից զորացրվել էր ամիսներ առաջ՝ ժամկետից կես տարի շուտ: Ծառայությունն անցկացրել էր վտանգավոր սահմանագոտում, եւ շուտ զորացրվելու պատճառը կանխված դիվերսիայի ժամանակ ստացած վիրավորումն էր:

ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Հայ զինվորներին մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն, իսկ ձեր մայրերին եւ սիրելիներին՝ համբերություն: Ես հուսով եմ, երբ մեծանամ՝ նույնպես կկարողանամ օգտակար լինել հայոց բանակին: Բարով եւ անփորձանք եղեք:

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ

Սկիզբը՝ նախորդ համարում   Մեր ենթադրությամբ` հաղորդակցության նշված միջոցների գործածումը մարդկանց մեջ առաջացնում է նաև միմյանց նկատմամբ վստահություն (ըստ էության` դրա համար բավական են սոցիալական ցանցի օգտատիրոջ գրավոր անկեղծ խոսքն ու լուսանկարները), իրենց ջանքերի գնահատվածության պատրանք (չէ՞ որ բոլորը կարդում են տվյալ օգտատիրոջ տարածած տեղեկույթը և տեղեկանում նրա ներդրած «ջանքի» մասին), միմյանց բարոյապես աջակցելու հնարավորություն […]