Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

Գյուղի միակ ակացիան աճել էր մեր դասարանի պատուհանի տակ։ Աշուն էր, ու ծառի՝ լոբու նմանվող տերեւները քամուց պոկվում, ընկնում էին պատուհանի գոգին։ Հայոց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը՝ Ռազմիկ Ռշտունի-Հովհաննիսյանը, հայոց պատմություն էր դասավանդում։ Ու մենք՝ աշակերտներս, վերացած լսում էինք նրան՝ տխրում, թախծում, երազում… Գրատախտակի վրա բացված քարտեզի մոտ կանգնել էր ցուցափայտը ձեռքին եւ պատմում էր, ու մենք մտովի տեսնում, զգում էինք պատմական Հայաստանի քաղաքների շունչը, գետերն ու լճերը։ Քար լռություն էր դասարանում, իսկ ուսուցիչը պատմում էր, պատմում։

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ» ՏԻԳՐԱՆԸ

Երբ Տիգրանը փոքր էր, պապը նստեցնում էր ծնկներին, պատմում ֆիդայական կռիվներից, Անդրանիկ զորավարի զորքից, գաղթի զուլումներից… Պապը՝ այն ժամանակ 13-14 տարեկան տղա, լավ հիշում էր իր տեսածներն ու ավելի մեծերից լսածները։ Պապի հայրը՝ Հարութը, հայտնի ֆիդայի էր, ազատագրական պայքարի առաջամարտիկ, որ հետագայում Անդրանիկի կամավորականների հետ եկել էր Արևելյան Հայաստան, կռիվները շարունակել Գորիսում ու Զանգեզուրում, այնուհետև մշեցի ու սասունցի ընտանիքների հետ հիմնադրել Նաիրիի շրջանի Բուժական գյուղը։

Ծառայում էինք Մռավի գեղատեսիլ բնության գրկում տեղակայված «Եղնիկներ» կոչվող զորամասում։ Առաջին անգամ պատրաստվում էինք բարձրանալ դիրքեր, երբ պարզվեց, որ Իջոն անհետացել է: Փնտրում էինք ամենուր՝ չկար ու չկար: Գիտեինք, որ դասակի՞, թե՞ վաշտի հրամանատարը Իջոյին փակել էր զուգարանում և մի քանի ժամ անց հայտնաբերել, որ Իջոն չկա: Այդպես փնտրում էինք ամեն օր:

20 ՏԱՐԻ ԱՆՑ...

1994թ. գարնանային մի օր Եռաբլուր պանթեոնում կառավարական բարձր մակարդակով, հերոսին վայել համազարկերի ներքո, հայոց սուրբ հողն իր գիրկն առավ Գագիկ Ստեփանյանին, որին բոլորը ճանաչում են որպես Հեթանոս Գագո։
Այդ օրից անցել է 20 տարի…
…Եռաբլուր էին այցելել Գագիկ Ստեփանյանի անվան N135 դպրոցի աշակերտները՝ տնօրեն Գարեգին Ներսիսյանի և փոխտնօրեն Աստղիկ Տեր-Սահակյանի գլխավորությամբ` իրենց արժանավոր սանին հարգանքի տուրք մատուցելու։ Միջոցառմանը ներկա էին Նոր Նորք համայնքի պատանի դրոշակակիր երկրապահներ, հարազատներ, մարտական ընկերներ և մեծարգո այրեր։ Աշակերտներն իրենց խրոխտ ելույթներում մեծարեցին հերոսին ու խոստացան միշտ վառ պահել հայոց հաղթանակած բանակի արժանի զավակի` Գագիկ Ստեփանյանի հիշատակը։

ԵՐԲ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆ ԱՆԳԱՄ ՀՈՒՇԱՔԱՐԵՐԸ

Վազգեն Վարդանյանը Արցախյան պատերազմի մասնակից է, երկրապահ-ազատամարտիկ։ Երկար ու ձիգ տարիներ են անցել պատերազմական օրերից, բայց այսօր էլ հուշերը գալիս ու փոթորկում, տակնուվրա են անում սիրտն ու միտքը։
…Երեք որդիներին թողնելով կնոջ խնամքին, եղբոր՝ Բաբկենի հետ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, և մարտական ուղին ձգվեց Երասխավան, Խաչիկ, Դրմբոն, Հաթերք, Մարտակերտ, Տոնաշեն, Լաչին…
«Արծիվ-30» կամավորական գումարտակի շտաբի պետն էր։ Հրամանատար Լյովա Մուսիկյանի զոհվելուց հետո բրիգադի հրամանատար Մանվել Գրիգորյանի հորդորով ստանձնեց գումարտակի հրամանատարությունը։

ՍԻՐԵՆՔ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ

Շաբաթական մեկ օր Հրաչ պապն իր թոռների ձեռքից բռնած բերում է «Գևորգյան» մարտարվեստի դպրոց։ Թոռները Ավետ որդու երեխաներն են՝ Հրաչիկն ու Սերոժիկը։ Որդին տղաներից ավագին պապի անունով է կոչել։
-Արաքսյա աղջկաս որդիները՝ Վաղարշակն ու Արմենը, արդեն ծառայել են, վերադարձել,- ասում է պապը,- հիմա հերթը Հրաչինն ու Սերոժինն է։ Բերում եմ մարտարվեստի` մարզվեն, կոփվեն, որ լավ զինվոր դառնան։

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Լեռնցու հպարտ ոգով ու նույնքան հպարտ կյանքով ապրող Վանյա Սարգսյանի համար ասես դժվարություն, արգելք ու խոչընդոտ գոյություն չուներ, քանի որ պարզսիրտ ու խանդավառ էր մարդկային իր բնույթով: Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խրամորդի միջնակարգ դպրոցում: Հետո աշխատել է Խանաբադի կոլտնտեսությունում ու երկար տարիներ աշխատել որպես առաջավոր մեխանիզատոր: