Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Արցախյան պատերազմի մասնակից, բժշկուհի Արմինա Նալբանդյանի հետ հանդիպումը հիշեցրեց մեկ այլ հայուհու։ Բանաստեղծ Վարուժան Խաստուրի հորաքույրն էր՝ Մարգարիտա Գասպարյանը, որի հետ աշխատում էինք «Սովետական Հայաստան» ամսագրում։ Ազնվական կին էր, ազնվազարմ։

ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի որդու՝ գնդապետ Աշոտ Սարգսյանի միակ արու զավակը շարունակում է ընտանեկան ավանդույթը և շուտով կկրի իր առաջին կուրսանտական ուսադիրները։

ԱՐԱՄԻ  ԵՐԳԻ ՈՒ ԶԵՆՔԻ ՀՆՉՅՈՒՆՆ ՈՒ ՇԱՉՅՈՒՆԸ

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, անձնական խիզախության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվեց պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար, ավագ սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը։

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Նյութիս հերոսը Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի մայոր Օնիկ Արտավազդի Խաչատրյանն է: Նա ծնունդով Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղից է, իսկ այժմ ապրում է Վայք քաղաքում: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի վոլեյբոլի բաժինը, եղել Հայաստանի վոլեյբոլի հավաքականի անդամ: Մինչև Ադրբեջանից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը, նա ֆիզկուլտուրա է դասավանդել Վայքի դպրոցներից մեկում:

ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵՑ ԵՂԲԱՅՐՍ

-Երկու քույր ենք, մեկ եղբայր։ Ծնվել ենք մանկավարժների ընտանիքում, Անահիտ մայրս Ղարսից էր, Հովհաննես հայրս՝ Էրզրումից։ Ամեն երեկո դասերից հետո մեր տանը կազմակերպվում էր գեղարվեստական որևէ միջոցառում։ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի», «Զարթիր լաո, մեռնիմ քզի»,- սկսում էր հայրս, ու մենք ձայնակցում էինք։ Հետո երգում էինք Կոմիտաս՝ Մոկաց Միրզա, Անտունի…

ՁԵ՛Զ ԵՆՔ ՊԱՐՏԱԿԱՆ, ՔԱՋ ՀԵՐՈՍՆԵՐ...

Արցախյան պատերազմում հայ կամավորների կողքին ուս ուսի տված կռվել են նաև կանայք: Անժելա Նանագյուլյանը (Ջրաբերդցի) նրանցից մեկն է: 1992 թ.-ին համալրել է «Մաղավուզ» կամավորական ջոկատի շարքերը և գնացել ճակատ: ԼՂՀ «Արիության համար» մեդալի ասպետ է, ԼՂՀ գրողների միության անդամ:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԸ

Արարատի մարզի Արմաշ գյուղում է ապրում ազատամարտիկ Վալերի Սարգսյանը։ Մինչ տուն հասնելը համագյուղացի Տիգրանը փորձում է ներկայացնել Վալերիին.
-Հերոս է, իսկական հերոս, նրա մասին լեգենդներ են պատմում, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մեծ գլխագին են նրա համար խոստացել։