Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Խորհրդային բանակի վերջին շրջանի հայ ռազմական գործիչներից է գեներալ-լեյտենանտ Ռուբեն Գրիգորի Մաղալյանը (Մաղալով): Նա կուրսանտի ուսադիրներով ծառայությունն սկսելով Թբիլիսիում, ավարտել է Դոնի Ռոստովում՝ գեներալ-լեյտենանտի կոչումով և Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի բարձր պաշտոնում, որտեղից էլ անցել է կենսաթոշակի:

ԱՄՈՒՐ ՕՋԱԽ

Սամվել եւ Արայիկ Մինասյանների նախնիները գաղթել են Խոյից և բնակություն հաստատել Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղում: Այնուհետև տեղափոխվել են Չեչնիա, որտեղ էլ Գրոզնի քաղաքում ծնվել են եղբայրները: Սուրեն հայրն ու Նինա մայրը այդպես էլ չհամակերպվեցին օտարությանն ու անսովոր միջավայրին: Նաև տանջում էր կարոտը, որը լայնալիճ աղեղի պես միշտ բաց ու լարված է մնում: Իրենց ծննդավայրի տենչը, Ազատ գյուղում մնացած հարազատների և նախնիների շիրիմները: Ընտանիքով վերադարձան Ազատ: Նոր էին հաստատվել և սկսել շենացնել հայրենի օջախը, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը և ադրբեջանցիների առաջին հարձակման թիրախ դարձան Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Ազատ գյուղերը:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի եւ Ռուզաննա Կրպեյանի (Թաթուլ Կրպեյանի քույրը) հետ Ստեփանակերտում հյուրընկալվեցինք Արա Ավանեսյանի քրոջ՝ Կարինեի տանը: Ամուսինը հրաշալի, կիրթ, Արցախյան ազատամարտին իր ավանդը բերած եւ նաեւ անչափ հյուրասեր մարդ էր, – պատմում է ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանը:

ՄԵՐ ԽԻԶԱԽ ՀԱՅՈՒՀԻՆ

Էլմիրա Աղայանն իր մարտական կենսագրությունն սկսեց Արցախի հերոս Սամվել Բաբայանի հրամանատարությամբ գործող գումարտակից: Պատրաստակամության եւ պատասխանատվության շնորհիվ կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել մարտական ծառայության դժվարությունները:
Ազատամարտի առաջին շարքերի մարտիկներից էր հայրենյաց պաշտպան հայ կինը: Նա մենակ չէր. Աղայանների ամբողջ գերդաստանն էր ելել Ազատամարտի:

Տիկին Սուսաննայի համար ուրիշ խորհուրդ ունի հուլիսի 23-ը: Այդ օրը ծնվեց ավագ որդին` առաջնեկը, որին Նվեր անվանակոչեցին: Ամուսինը` Արկադյան, ցնծության մեջ էր: Հետո ծնվեցին Նախշունը, Նորիկը: Ադրբեջանցիները գրավեցին Հարությունագոմերը՝ հայրը նրանց տեղափոխեց թիկունք, իսկ ինքը մնաց ծննդավայրը ազատագրելու: Արկադյան հերոսաբար զոհվեց… Նվերը 7 տարեկան էր, Նախշունը` 5, իսկ Նորիկը` 2 տարեկան: Հայրիկի զոհվելուց հետո Նվերը վերադարձավ հայրենի գյուղ, որտեղ ապրում էին եւ՛ հորական, եւ մորական տատիկ-պապիկները:

Երբեմն խաղաղության ժամանակ չստացված հարսանիքները հաճախ իրականություն են դառնում հենց պատերազմի ժամանակ: Այսպիսին է կյանքը: Արցախյան ազատամարտի մասնակիցներ Լյովա և Կատյա Մանուկյանների ընտանիքը նույնպես «պարտական է» պատերազմին, քանի որ հենց այդ տարիներին է ստեղծվել ու կայացել իրենց օջախը:

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ, ՀԱՅՈՑ ՁՈՐ, ԳՅՈՒՂ ԽԵՐՔ

Անձրևաբեր ամպերը եկել-կախվել են գյուղի վրա: Մառախուղ է պատել չորս դին: Գարուն էր, ու գարնան հետ անկողին էր ընկել Նունուֆար տատը, որին մեծ ու փոքր գյուղում Նունո տատ են ասում: Ծնվել է դարասկզբին Հայոց ձորի շուրթին թառած Խերք գյուղում: Ապրած երկար տարիներից, որոնք սպիներ թողեցին տատի հոգում, մաշվել են ոսկորները, ականջները մի քիչ ծանրացել: Տարիներն անտեսանելի կորացրել են գեղեցիկ հասակը, գլխաշորի տակ խնամքով թաքցված երկար վարսերը դարձել են ճերմակ- ճերմակ՝ իր մանկության տարիներին Հայոց ձորը ծրարող ձյան նման: Անգամ չնչին թվացող մանրուքները նա հիշում է, պատմում: