Ճակատագրեր
1941թ. հունիսի 14-ին Մոսկվայի 38-րդ միջնակարգ դպրոցում շրջանավարտների վերջին զանգի արարողությունն էր։ Բոլորն ուրախ, անհոգ տրամադրության մեջ էին՝ առջեւում կյանքի մեծ ճանապարհ էր, եւ ոչ ոք չգիտեր, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ռումբի պես պայթելու է ահասարսուռ լուրը՝ պատերազմ է սկսվել։ Գրեթե ամբողջ դասարանով կամավոր գրվեցին՝ մեկնելու ռազմաճակատ։
Գնդապետ Հովիկ Ազոյանին առաջին անգամ հանդիպել եմ 98-ի վերջերին։ Վազգեն Սարգսյանի ցուցումով մեր ստեղծագործական խումբը մեկնեց հրամանատար Հովիկ Ազոյանի մասին ֆիլմ նկարելու։ Նախատեսված էր, որ ֆիլմի տեւողությունը չպետք է անցներ 15 րոպեից։ Գունդը օրինակելի էր՝ աչքի ընկած բարձր կարգապահությամբ, մարտական պատրաստվածության հիանալի ցուցանիշներով, հրամանատարն էլ` անցած պատերազմի կրակներով։ 15 րոպեն կարծես թե քիչ էր։ Այնուամենայնիվ անցանք գործի՝ ֆիլմի տեւողության հարցը թողնելով առաջիկային։
Յակովին բոլորը գիտեն։ Նրան ճանաչում են ոչ միայն հայրենի Մեծ Թաղեր գյուղում, այլեւ շրջանում ու ողջ հանրապետությունում։ Արցախյան շարժման ակտիվիստներից է, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր։ Առաջին կարգի հաշմանդամ… Զուրկ է երկու ոտքից, բայց ոչ առաջ, ոչ էլ այսօր չի կորցրել ոգու կորովը, քարշ չի գալիս կյանքի պոչից, քանզի «գլուխ պահել» չի սիրում։ Այսօր էլ մեր կողքին է, մեր շրջապատում, ապրում է գյուղի հոգսերով եւ ուրախություններով, մասնակցում թե՛ հարսանեկան հանդեսներին, թե՛ սգո արարողություններին, առանց որոնց ինքն իրենից խորթացած կլիներ…
-Օգոստոսի 8-ը նրա ծննդյան օրն է,- ակնածանքով լի հայացքն ուղղելով պատին փակցված փառահեղ դիմանկարին՝ ասում է կինը՝ Գրետան, ապա, մի փոքր շունչ առնելով, հավելում։ -Թե ողջ լիներ՝ կդառնար 60 տարեկան…
Լռում է մի պահ, հետո վերստին հոգու խորքում զսպած հառաչով, կարոտած պատմում տասնյակ դեպքեր, անցքեր ու եղելություններ սիրելի ամուսնու կյանքի եւ անցած մարտական ուղու մասին։ Ու այնքա՜ն մանրամասն, հանգամանորեն, որ թվում է, թե ինքը մասնակիցն է եղել բոլոր իրադարձությունների։
Սակրավորը կյանքում մեկ անգամ է սխալվում… Այս դիպուկ դարձվածքը բնորոշում է սակրավորի դժվարին, բարդ ու պատասխանատու դերը ռազմաճակատում։ Նա պետք է առաջինը նետվի կրակի գիծ եւ վերջինը թողնի մարտադաշտը։ Մահվան երախում անգամ սակրավորը ականապատում եւ ականազերծում է ռազմադաշտերը, կամուրջներն ու ճանապարհները, թշնամու մրրկային կրակի տակ կառուցում անհրաժեշտ ամրություններ եւ այն ամենը, ինչ պահանջում է մարտական իրադրությունը։ Ահա այդպիսի մի դժվարին մասնագիտություն էր բաժին ընկել Մեծ հայրենականում Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա գյուղում ծնված Վարազդատ Ղուլիկյանին։
Վերիշենցի Մակար պապի ութսունը լրացավ հուլիսի 4-ին։ Չնայած պատկառելի տարիքին, աշխույժ է, եռանդով լեցուն, առավոտից իրիկուն աշխատանքի մեջ։
-Մեր գերդաստանն օրինակելի գերդաստան է։ Իմ հոր պապը՝ Օհանջանը, զինվորական է եղել ցարի ժամանակ,- մի պահ զոռ է տալիս հիշողությանը, ժպտում է բարի ու մի տեսակ զարմանում, որ չի հիշում, թե որ ցարի ժամանակ։ Հետո ձեռքը թափ տալիս, թե «հեսա կհիշեմ»։ -Օհանջանի հայրը Դաջունց է եղել։ Էլի զինվորական։
Սալիմի տղաները… Խաչատուրը, Գառնիկը, Արծվիկը, Վահրամը… Չորսն էլ քաջ ու անձնուրաց, չորսն էլ այն ծանր, դժվարին օրերին առաջին գծում էին՝ մարտական զենքով ու զինվորի անբաժան ուսապարկով։ Այս մասին գիտեն բոլորը։ Գիտեն հայրենի Մեծ Թաղերում եւ ամբողջ շրջանում։ Գիտեն, որ ամենափոքրը՝ Վահրամը, 91-ին թողել է ժողինստիտուտը եւ Վալերի Բալայանի ջոկատում կռվել Մալիբեյլի, Հասանղայա եւ էլի մի շարք գյուղերի ազատագրման համար, ծանր վիրավորվել է, երեք անգամ վիրահատվել ու հրաշքով փրկվել մահից։ Հիմա երկրորդ կարգի հաշմանդամ է։