Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԱՓՍՈ՜Ս, ՀԱԶԱ՛Ր ԱՓՍՈՍ...

Շարժման առաջին օրից մինչև իր մահը՝ 93-ի մարտի 30-ը, պաշտպանական դիրքերում է եղել, լեգենդար Ավոյի հետ, նրա կողքին,- պատմում է «Արծիվ» ջոկատի մարտիկ Սեյրան Ամիլյանի կինը, որը հիմա հայոց լեզվի ու գրականության սիրված ուսուցչուհի է մեր՝ Մեծ Թաղերի (Հադրութի շրջան) միջնակարգ դպրոցում։ -Մասնակցեց Շահումյանի, Դրմբոնի, Մաճկալաշենի, Մարտակերտի գրեթե բոլոր գյուղերի ազատագրմանը։ Լուսինես ընդամենը ինը ամսական էր, երբ հայրը զոհվեց։ Հիմա սովորում է Արցախի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, չորրորդ կուրսում։ Ու լավ է սովորում։ Տասնութ տարին ե՞րբ անցավ՝ ինքս էլ չգիտեմ։

ՃԱԽՐՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դերակատարում ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը զենքը ձեռքին ամեն տեսակ ոտնձգությունից պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը` երբեք չհավակնելով կուսակցական գործչի դերին։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման։

Վաղուց՝ 1998-ից, Սեյրան Բաղդասարյանը զինվորական համազգեստ չի հագնում։ Շինարարությունում՝ «Լյուդմիլա Եսայան» անհատ ձեռնարկությունում է աշխատում։ Աշխղեկ է։ Ու թեև զենք չի կրում, զենք կրողների, սպայական կազմի, սահմանը աչալրջորեն պահողի, հրամանատարի, շարքայինի հետ չի շփվում, չի առնչվում, բայց պատերազմական տարիների դրվագները, մեծ ու փոքր իրադարձությունները, դեպքերը, դեմքերը, նախապես «մշակված» հարձակումների, փախչող թշնամու ճիչերը, ամեն, ամեն ինչ հիշում, չի մոռանում։

ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ՝ ՀԵՐՈՍԻ ՊԵՍ...

Դեռևս օրերով է հաշվվում Վաղինակի մահը… Նա ընկավ մարտական դիրքերում՝ զենքը ձեռքին, հերոսաբար… Ընկավ՝ 19-ը չբոլորած… Զինվորի հուղարկավորությանը պատվո պահակ կանգնեցին ծառայակից ընկերները…
-Երբ Վաղինակս փոքր էր՝ 2-3 տարեկան, տարել էի մանկական պոլիկլինիկա՝ կոնսուլտացիայի,- հիշում է Վաղինակ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Նազիկը։ -Բժշկուհու հարցին՝ նկարել գիտե՞ս, երեխաս գլխով արեց ու սկսեց ինչ-որ բան խզբզել թղթի վրա։ Բժշկուհին հետաքրքրվեց՝ ի՞նչ ես նկարել, Վաղինակս պատասխանեց՝ զենք։

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ինտերնետում ուշադրությունս գրավեց մի լուսանկար` տարեց կինը գորովանքով գրկել էր զինվորականի հագուստով մի երիտասարդ տղամարդու։ Լուսանկարը մակագրություն ուներ. «Ադրբեջանցի տատիկը և հայ ազատամարտիկը»։ Ես տարածեցի լուսանկարը Facebook ցանցով և խնդրեցի տեղեկություն հաղորդել լուսանկարում պատկերված անձանց մասին։ Շուտով ինձ գրեց Ստամբուլի համալսարանի պատվելի դասախոս, հայազգի Ալբեր Քեշիշը։ Նա ասաց, որ ազատամարտիկը իր դասընկերն է` Սարգիս Հացպանյանը, որը Արցախյան պատերազմի մասնակից է։ Եվ ահա Սարգիս Հացպանյանն իմ աշխատասենյակում է և պատմում է հայտնի լուսանկարի հետաքրքիր ու սրտառուչ պատմությունը։

ՆԱԽՆԻՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Առաքել Գևորգի Մելոյան… կամ ինչպես թշնամիներն են կոչել՝ Սարսափ Առաքել։ Այս քաջ հայորդին ծնվել է Մշո Բուլանխ գյուղում՝ 1872 թվականին։ Տակավին երիտասարդ՝ զինվորագրվել է ֆիդայական պայքարին։ Ախլաթցի հայդուկապետ Ճարտարի խմբում գործել է ընդդեմ թուրք և քուրդ բռնակալների։
…1890 թվական։ Խաթավինա լեռան ստորոտում թշնամին հանկարծակի շրջապատում է ֆիդայիներին։ Արյունալի կռվին մասնակցում են Առաքելը, Մուշեղը, Առյուծ Ավագը և Բալաբեխ Կարապետը։ Նրանց հաջողվում է պատռել շղթան և ամրանալ Մանազկերտի շրջանում՝ մի ավերակ ջրաղացում։

ԿԱՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ...

Գրիգոր Զոհրապն ասում էր. «Կարեւորը ոչ միայն տեսնելն է, այլեւ տեսցնելը»։ Այս խոսքերը կարծես հենց հայտնի ֆոտոլրագրող ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ (ՀԱԿԲԵՐԻ) լուսանկարների մասին լինեն։ Սրանք լոկ համր լուսանկարներ չեն. ամեն մի պատկերի մեջ զգում ես կենդանի բաբախը, կյանքը՝ իր գունային ողջ նրբերանգներով։ Նուրբ դիտողականություն, սուր աչք, պահը հրաշալիորեն որսալու բացառիկ ունակություն, անմիջականություն, մեծ փորձ, արվեստագետին հատուկ նուրբ զգացողություն… մի խոսքով՝ բարձր պրոֆեսիոնալիզմ։