Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ՎԵՏԵՐԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ

Մոտենում է Մեծ հաղթանակի 68-ամյակը։
Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան հաճախ եւ ուժգին ենք մենք վերապրում այն ամենը, ինչ տարել ենք 20-րդ դարի ամենադաժան ու արյունահեղ պատերազմի ժամանակ։
Ես անցել եմ երկար եւ շատ ծանր ճանապարհ պատերազմի հենց սկզբից մինչեւ նրա հաղթական ավարտը։ Խորհրդային զորքերի նահանջի ժամանակ մենք դառնությամբ եւ ցավով լի օրեր ենք ապրել։

ԶԻՆՎՈՐԸ

Հայկական 89-րդ դիվիզիայի փառապանծ մարտիկ Սուրեն Մարգարյանի հետ հանդիպումը հանդիպում է պատմության հետ։ Հերոս հայորդին, որի կուրծքը զարդարում են մի քանի տասնյակ պատերազմական շքանշաններ եւ մեդալներ, Հայրենական պատերազմի առաջին իսկ օրը զորակոչվել է բանակ եւ հայկական դիվիզիայի կազմում հաղթական կռիվներ մղել մինչեւ պատերազմի ավարտը։ Ծերունազարդ հերոսն այսօր էլ շարքում է։ Եվ զինվորի իր հարուստ փորձն է փոխանցում մեր ազգային բանակի երիտասարդ մարտիկներին։ Միայն 2008-09թթ. վետերանը այցելել է մի քանի զորամասեր, եղել է Արցախում, հանդիպումներ ունեցել զինվորների եւ հրամանատարության հետ։ Եվ որպես օրենք, ամեն հանդիպում փառապանծ վետերանի հետ հայրենասիրության եւ քաջության խոր դրոշմ է թողնում երիտասարդ զինվորների հոգում։ Նա հայրենասիրական կոչեր անելու կարիք չունի. նրա կյանքն ինքնին դրա վառ արտահայտությունն է։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Երբ պատերազմի ժամանակ զինվոր էր զոհվում, Դավիթն ասում էր՝ ամեն զոհված զինվոր իմ կյանքից 10 տարի խլում է։ Խաղաղ ժամանակ ասում էր՝ ամեն զինվոր ինձ համար իմ որդին է՝ իմ Արտաշն է։ Սիրում էր զինվորին, իսկապես սիրում էր։ Իսկ Դավիթին սիրում էին ե՛ւ զինվորները, ե՛ւ սպաները, որովհետեւ հոգատար էր, կարեկից, ուշադիր։ Ծառայում էր առանց իրեն խնայելու։ Հետագայում նրա ընկերները պատմում էին, որ թերացող ենթակային ոչ թե պատժում, այլ սովորեցնում էր, բացատրում, օգնում։ Այնքան չափավոր էր, հասարակ, պարզ։

ՏԵՂՆ ՈՒ ԺԱՄԸ

Մինչեւ հինգ օր առաջ, նախքան կոշկակարի գործը սովորելը, սովորում էինք զինվորի գործը, ակադեմիկոսի քղամիդը ուսելուց շատ առաջ հագնում էինք զինվորի շինելը, նախագահական երդում տալուց շատ ու շատ առաջ զինվորական երդում էինք տալիս։
Ամեն ինչից առաջ եւ ամենասկզբում զինվոր էինք մեզնից թաքուն։
Կոշկակարի գործը սովորելուց հետո մնում էինք զինվոր, ակադեմիկոսի քղամիդը ուսելուց ետքը դարձյալ զինվոր էինք, նախագահական երդում տալուց հետո վերստին զինվոր էինք։

Էդիկ Եդիգարյանը եւ Խորեն Ղազարյանը բանակում

…Պատվով էինք ծառայում ես եւ Էդիկը։ Ես ավագ ավտոմեխանիկ էի, կրտսեր սերժանտ, ղեկավարում էի ավտոնորոգման արհեստանոցների աշխատանքը՝ որպես դասակի հրամանատարի պաշտոնակատար։ Նորոգում էինք ամերիկյան «Ստուդեբեկեր», «Շեւրոլե», «Վիլիս» մակնիշի ավտոմեքենաներ։ Շուտով ստացանք նաեւ խորհրդային թողարկման «ԳԱԶ-51», «ԳԱԶ-69», «ԳԱԶ-67բ» ավտոմեքենաներ։ Պարտավոր էինք ավտոտեխնիկան միշտ պահել մարտական պատրաստության վիճակում։ Իմ ընկեր Էդիկը կապավոր էր՝ տեխնիկան հմտորեն յուրացրած, գնդում ճանաչված մասնագետ։ Այն ժամանակ խորհրդային բանակի ցամաքային զորքերում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երեք տարի էր։ Մինչդեռ ովքեր զորակոչվում էին գարնանը, նրանք զորացրվում էին աշնանը՝ հավելյալ ծառայելով 7-8 ամիս, ընդամենը՝ 3 տարի 7-8 ամիս։

ԻՐ ԵՐԱԶԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԸ

Ես այդքան մաքուր հայ չեմ տեսել։ 20-րդ դարը նման հայ չի ծնել։ Նա բյուրեղյա մաքրության տեր մարդ էր։ Մոնթեն ինչպես որ անակնկալ եկավ, այդպես էլ մի օր անսպասելի թողեց մեզ ու գնաց։ Գնաց՝ իր հետ ոչինչ չտանելով, համատարած ու համընդհանուր սիրուց բացի… Եվ դարձավ լեգենդ…

ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Սիրել պետությունը։ Սիրել ոչ միայն երկիրը, հողը, հայրենիքը, այլ նաեւ՝ պետությունը։ Սրանք նույն բաները չեն։ Մենք պետք է դառնանք պետականասեր ժողովուրդ։ Գիտե՞ք ինչու եմ հարգում մեր հարեւան պարսիկներին, որովհետեւ նրանք պետականասեր ժողովուրդ են, վկան՝ նրանց 5000-ամյա անընդհատ պետականությունը։ Այդ սերը դեպի օրենքը, պետական կարգուկանոնը, պետական կառուցվածքը, այսինքն՝ դեպի պետությունը, ես տեսել եմ ղարաբաղցիների մեջ։ Խամսայի մելիքությունների գոյությունն արդեն նշանակում էր սեր դեպի պետական կառուցվածքը։ Ես ուզում եմ, որ մենք դառնանք պետություն սիրող ժողովուրդ եւ կարողանանք պետական շահը գերադասել մեր անձնական շահից։ Կլինենք այդպիսին, ուրեմն` տեղ կունենանք արեւի տակ։