Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ճակատագրեր

ԵՐԲ ՔԵԶ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ…

Գեւորգ Վարդանյանը խորհրդային արտաքին հետախուզության ծառայության առաջին հետախույզն է, որ իր կենդանության օրոք արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրա անունը նշված է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 100 լավագույն հետախույզների ցանկում։ Նրան այսպես են գնահատել. «Զորգեին, Աբելին, Կիմ Ֆիլբիին հավասար… իսկ գուցե եւ առավել»։ Քաջարի հայորդու սխրանքների մեծ մասը «հույժ գաղտնի» կնիքի տակ է. առայսօր բացված է նրա տասնամյակներ ձգվող գործունեության լոկ առաջին էջը՝ «թեհրանյանը»։ Նրա ղեկավարած խմբին (հայեր, երկու ասորի եւ մեկ լեզգի) հաջողվում է կանխել «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ գերմանական հետախուզության ծառայության կազմակերպած մահափորձը («Երկար ցատկ»), որն իրականացնելու էր հայտնի Օտտո Սկորցենին՝ Հիտլերի սիրելին։

ԿԱՐՈՂ ԵՍ

«Ադրբեջանցիները անակնկալ հարձակվել են Դարանակ գյուղի մերձակա դիրքերի վրա եւ գրավել բարձունքը»… 1994 թվականի հուլիսի երեքն էր։ Պատերազմը ե՛ւ ավարտվել, ե՛ւ չէր ավարտվել։ Հակառակորդը չէր հաշտվում կորուստների հետ։ Զորամասի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանի գլխավորությամբ 7 հոգանոց հետախուզական խումբը թափանցեց թշնամու թիկունք։ Բարձունքն օղակման մեջ առան։ Դիրքի հետգրավման գործողությունը սկսված էր։

Պատերազմի վետերան, ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր ուսուցիչ, վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար, դոցենտ, պրոֆեսոր Լյուդվիգ Պետրոսյանը պատմում է իր կյանքի պատմությունը ու սեղանին շարում կառավարական պարգեւները, հիշարժան լուսանկարները։ Նրա ընկերը՝ սպորտի վետերան, պրոֆեսոր Աղվան Չատինյանը, կատակով նկատում է. «Էնքան կոչումներ, պարգեւներ ունի, իր տարիքից շատ»։

ՄԵՐ ՄՈՆԹԵՆ

Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու միտքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր խոսք ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

ՄԵՆՔ ԿՀԱՂԹԵՆՔ

Հրանտ Մկրտչյանը զոհվել է 1992թ. օգոստոսի 15-ին, Հացի գյուղի պաշտպանության ժամանակ, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Ազատամարտիկի օրագրի վերջին գրառումը կատարվել է զոհվելուց մեկ ամիս առաջ։ Հրանտ Մկրտչյանի հոր՝ Ռաֆիկ Միքայելյանի խոսքով, իր կյանքը կանգ է առել 1992-ի օգոստոսի 15-ին, իսկ դրա շարունակությունը պարտք է որդու հիշատակի առաջ, նրա անավարտ երազանքները իրականացնելու պարտավորություն։