Բանակ և հասարակություն
Հոկտեմբերի 31-ը երկու զինվորի մայր Ալիս Մանուկյանի ծննդյան օրն է։ Նրա կրտսեր որդին՝ սերժանտ Սերոբ Մանուկյանը, մոր ծննդյան օրը շնորհավորել է բանակից ուղարկված նամակով։

Այս տարի նկարչուհի Արմինե Կալենցը կտոներ իր ծննդյան 90-ամյակը։
Ես բախտ եմ ունեցել 2000թ. անձամբ շնորհավորելու նկարչուհու 80-ամյակը եւ զրուցելու նրա հետ հոբելյանի առիթով։ Միացնում եմ ձայնագրությունը, ու սենյակը լցվում է Արմինե Կալենցի նուրբ, թավշյա ձայնով. «Սիրում եմ իմ այգին, սիրում եմ բնության ամառային գույները, հաճախ եմ նկարում բնության մեջ, ուր ջնջվում են բոլոր սահմաններն, ու ըմբոշխնում եմ անպարագրելի ազատության երանելի պահերը»…

Սերգեյ Ներսիսյանը աստղաֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Նա վերջին քսան տարիների ընթացքում թարգմանել եւ տպագրության է պատրաստել մի շարք ռազմագիտական աշխատանքներ, հեղինակել է «Ռուս-հայերեն ռազմագիտական բառարանը» (համահեղինակ Լ. Վ. Քոթանջյան), «Ռուս-հայերեն ռազմագիտական բացատրական բառարան» (համահեղինակ Լ. Վ. Քոթանջյան) եւ այլն։

Օրերս Արաբկիրի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեցին զինակոչիկների առաջին խմբաքանակը: Զինկոմիսարիատի շրջակա տարածքում հավաքվել էին հիմնականում երիտասարդներ` զինակոչիկներն ու նրանց ճանապարհող ընկեր-բարեկամները: Տղաների տրամադրությունը բարձր էր. նրանք կատակում էին, ծիծաղում, եւ կողքից դիտողին կարող էր թվալ, թե առաջիկա երկու տարվա հետ կապված ոչ մի մտահոգություն չունեն:
Օրերս ներկա եղա Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի թաղման արարողությանը։
Ուզում եմ խոսել իմ եւ բոլոր համաշրջանցիներիս հոգու եւ սրտի ցավի, հայ երիտասարդի կորստյան անչափելի զգացման մասին։
Մեր շրջանը սահմանամերձ է։ Մենք թանկ մարդկային կորուստներ ենք ունեցել Արցախյան կռվի տարիներին։

Երբ ծնվեց Բագրատ Ստեփանյանի առաջին որդին, հայրը երկար չմտածեց, թե ինչպես նրան անվանակոչել. վաղուց էր որոշել` որդին կրելու է Նժդեհ անունը. «Դեռ երիտասարդ էի, ընտանիք չունեի, երկար տարիներ ուսումնասիրել էի Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, անգամ գտել նրա եղբոր թոռանը եւ թույլտվություն խնդրել՝ որդի ունենալու դեպքում նրան Նժդեհ անվանակոչելու համար: Այդպես էլ արեցի եւ հուսով եմ՝ որդիս արժանի կլինի իր անվանը»:

Էդգար Խաչատրյանը՝ իմ թոռը, զորահավաքի առաջին զորակոչիկն էր, որ կենտրոնական հավաքակայանից դուրս եկավ պատվո պահակով՝ զինվորական ոստիկանության երկու ուղեկցորդներով եւ հպարտ-հպարտ մեկնեց զորամաս… Նա այդ առանձնահատուկ պատվին արժանացել էր որպես զոհված ազատամարտիկի որդի… Զոհված որդուցս հետո ես այդպիսի երջանիկ պահ դեռ չէի ապրել այս տասնյոթ տարիների ընթացքում…