Բանակ և հասարակություն

Հայրենական մեծ պատերազմի պատմական հաղթանակում հայ ժողովուրդն ահռելի ներդրում է ունեցել, ինչի մասին փաստում են ոչ միայն վիճակագրությունն ու բազում հերոսապատումները, այլև հենց իրենք՝ Մեծ Հայրենականի կենդանի հայ լեգենդները: Ցավոք նրանց թիվը տարեցտարի պակասում է, իսկ ովքեր մեր կողքին են, արդեն տոնում են իրենց մեկդարյա հոբելյանը, ինչպես ջրազատցի Վարոս Ավետիսյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամ զինվորները հնարավորություն ունեն նոր մասնագիտություններ ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների/ՏՏ/ ոլորտում: 2021-ին մեկնարկած «Վիրավոր և հաշմանդամ զինվորների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի իրականացումն ստանձնել է «Մտքի զարկ» հասարակական կազմակերպությունը:

ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները մասնակցել են «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած «Տաք գլխարկներ զինվորներին՝ տաք սրտերից» միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում սպաներին հանձնվեց ծնողների եւ կենտրոնի աշխատակիցների օգնությամբ հատուկ կարիքներ ունեցող դեռահասների գործած 120 գլխարկ՝ սահմանապահ զինվորներին փոխանցելու համար:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության և ԿԳՄՍ նախարարությունների կազմակերպած «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադայում առաջին մրցանակի է արժանացել Մեսրոպ Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 10-րդ դասարանի աշակերտ Արեգ Սահակյանը, իսկ 2-րդ մրցանակի՝ ՀՀ Արմավիրի մարզի «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Գրիգորյանը:

Արագածոտնի մարզի Շողակն գյուղից են Լևոն եւ Սուրեն Ղարաքեշիշյանները, 44-օրյա պատերազմի թոհուբոհով են անցել։