Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

20-ՐԴԸ. ՄԱՔԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

Հառնելով պատերազմի բոցերի միջից` հայոց բանակն իր ծննդյան առաջին իսկ օրերից «թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել և հաղթել»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հնչեցրած այս ճշմարտացի խոսքերը գերազանցապես վերաբերում են նորանկախ Հայաստանի ազգային բանակի պատմության երկրորդ շրջանին, որը սկսվում է 1992 թվականի հունիսից և ձգվում մինչև 1994 թվականի մայիս:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

Փետրվարի 8-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփեց 2011թ. գերատեսչության գրանցած արդյունքները, նախանշեց 2012թ. գործունեության հիմնական ուղղությունները և գերակա խնդիրները: Իր ելույթում նա, մասնավորապես, նշեց, որ նախորդ տարի ևս նախարարությունում առաջնորդվել են «Զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով: Շարունակվել են բարեփոխումները ՀՀ նախագահի կողմից հաստատված ծրագրի, նաև պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքում ձևավորված կարևորագույն փաստաթղթի` ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի հիման վրա:

ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ

1991թ. սեպտեմբերին ՀՀ Նախարարների Խորհուրդը կոչով դիմեց հայ ժողովրդին` վերաբնակեցնել սահմանամերձ շրջանները: Դե, գիտեք, շարունակվում էր Ղարաբաղյան պատերազմը, անհրաժեշտ էր ապահովել նորաստեղծ հանրապետության անվտանգությունն ու ամրությունը: Կառավարությունում ստեղծվեց պաշտպանության շտաբ, որին օգնելու համար ես ու կինս մեր նախաձեռնությամբ, առանց որևէ նախապայմանի, լծվեցինք այդ գործին: Վերաբնակեցման նախաձեռնողն էր «Շեն» միությունը (նախագահ` Հայկ Մինասյան): Մեր ծանոթների շրջանում սկսեցինք բացատրական աշխատանք տանել, ընտանիքներ հավաքագրեցինք, և 1992թ. փետրվարի 6-ին կառավարության շենքի մոտից ավտոբուսը շարժվեց դեպի Մեղրիի շրջանի ամենահեռավոր Նյուվադի գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանից ընդամենը 7-8կմ հեռավորության վրա:

ԴՈՒՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

Բոլոր երիտասարդները չէ, որ կարող են ծանոթանալու նպատակով մոտենալ աղջկան։ Եվ նրանց օգնության է գալիս համացանցը։ Իհարկե, նա նախ եւ առաջ պետք է տեսնի ձեր լուսանկարը։ Եթե դուք այնքան էլ հիացած չեք սեփական արտաքինով, ապա մեկընդմիշտ հիշեք.

-Շարքայի՛ն, ասացեք խնդրեմ, այնտեղ՝ հեռվում քանի՞ ականազերծող է աշխատում։
-Երեսուն զինվոր եւ մեկ ենթասպա։
-Իսկ ինչպե՞ս իմացաք, որ մեկը ենթասպա է։
-Նա, ախր, չի աշխատում։

20-ՐԴԸ. ԵՐԿՈՒՆՔ

Հունվարի 28-ին լրացավ նորանկախ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: Ազգային բանակի ծննդյան հոբելյանն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ են նշում աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները, քանզի բանակն ազգային ու պետական այն կառույցն է, որը, լինելով մեր երկրի և ժողովրդի անվտանգության ու խաղաղ արարումի գլխավոր երաշխավորը, միաժամանակ իր շուրջն է համախմբում աշխարհով մեկ սփռված հայությանը:

ԿԱՆԳ ՉԱՌՆԵՆՔ ԿԵՍ ՃԱՄՓԻՆ

Շնորհավորում եմ իմ ծառայակիցներին և ազգային բանակի բոլոր զինծառայողներին` հայոց բանակի 20-ամյակի առթիվ:
Իսկապես մեծ պատիվ է ծառայության անցնելը սեփական հայրենիքի բանակում, հայրենիք, որը մեծագույն դժվարությամբ է ձեռք բերել անկախությունը՝ առաջին հերթին շնորհիվ իր քաջարի ու աննկուն մարտիկների, որոնք չխնայեցին իրենց կյանքը, չընկրկեցին ու հետ չկանգնեցին երես առ երես թշնամու դեմ դուրս գալուց։