Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ

Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Մեզ սպանեցին, մորթեցին, տեղահան արին, ցրեցին աշխարհով մեկ, բայց մենք բարոյական հաղթանակ տարանք` համոզում էին ուսյալ պատմաբանները ու չէին հասկանում, որ այդ յուրօրինակ «հաղթանակի» ներշնչած հպարտությունը նույնքան թույլ է ու անպտուղ, որքան հզորների սեղանից թղթե շերեփով բաժին պոկելու ակնկալիքը։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, բռնաբարված արժանապատվության, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։

Պատերազմի օրերին խիզախության, հայրենասիրության, ոգու եւ հերոսության այնպիսի պաշար կուտակեցինք, որ դեռ տասնյակ սերունդներ կգրավի, կվարակի մեր հին ու ազնիվ արյունը, կփոխանցվի ժառանգաբար։ Մի դրվագ պատմեմ. Մխիթար Թիզյան անունով ազատամարտիկը պատերազմում կորցրել էր երկու ձեռքը, երկու աչքը։ Ասում էր` Մետաքսե, Աստված թող ինձ մի հատիկ աչք տա, կրկին ճակատ կգնամ, կկռվեմ։ Ասք չէ, ի՞նչ է հապա, դյուցազնավեպ է, լեգենդ է։ Մեր ոգու առասպելն այստեղից է գալիս ու երբեք չի ավարտվելու։

...«ԻՄ ԶԵՆՔԸ ԿՀԱՆՁՆԵՔ ՄՈՐՍ»

Մայիսը փառահեղ ու շքեղ հաղթանակների ամիս է։ Սակայն բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են թանկ և հարազատ մարդկանց կյանքի գնով, բոլոր հաղթանակների ցնծության և բերկրանքի մեջ կա կորստի ցավ ու արցունք…
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկ Երվանդ Կարապետյանին։

ՀԱՂԹԱՆԱԿ

Գորիսում երդման արարողություն էր։ Կեսգիշերին դուրս եկանք Արարատից, որ ժամանակին տեղ հասնենք։ Վարորդ Սպարտակի սրամիտ պատմություններից չզգացինք, թե երբ տեղ հասանք։ Մթությունը դանդաղ հետ էր քաշվում, եւ արշալույսն արեւոտ օր էր խոստանում։ Մեքենան կանգ առավ հսկա շինության մոտ։ Գիշերային լռությունը քիչ անց ցրվեց զորամասի զիլ շեփորականչից։ Եկել էին Հայաստանի տարբեր վայրերից. հայոց բարբառների խրախճանք էր։ Քիչ անց զորամասի դարպասները բացվեցին, եւ մեզ ներս հրավիրեցին։ Սկսվեց երդման արարողությունը։ Ինձ անակնկալ էր սպասում։ Ինձ եւս հերթագրեցին ելույթի համար։

Ա՛Յ ՄԱՐԴԻԿ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ...

«Հազար ինը հարյուր քառասուներեք թվականի՝ պատերազմներին հատուկ անսիրտ ձմռանը Ահնիձորի մի խումբ բարձրդասարանցիներ իրենց սովորական ոտքով գնալն ու վերադարձն էին անում հարեւան գյուղի միջնակարգ դպրոցից։ Կերակրողները պատերազմում էին, երեխաները՝ կիսասոված, եւ հորաքույրը Դավթյան Արտաշի հետ իրենց այգու խնձորներից էր դրել՝ «Մի քիչ կպահի քաղցի զգացումը»։
Ճանապարհը Սուրբ Զորավար խաչի կողքով էր, եւ Արտաշը մտնում է կիսախոնարհ մատուռ, խնձորների մի մասը դնում է խաչքարի մոտ ու լսելի աղոթում. «Աստված ջան, թող սա մատաղ լինի իմ Տելո (Տելեմաք) ախպոր համար, որ նա անփորձանք վերադառնա կռվից»։

ՉՎԱԽԵՆԱՍ

Շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանն իմ որդին է… Եվ զորամասից եկած այս նամակն էլ ինձ է ուղղված, ինձ ու կնոջս… «Սիրելի Հարությունյաններ, Ձեր որդին՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանը, բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ։ Նա իրոք կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ։ Որպես զինծառայող զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում համածառայակիցների համար։ Անկասկած, Հայրենիքին արժանի զինվորի՝ շարքային Հարություն Գրիգորի Հարությունյանի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը ամենամեծն է։

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍԸ

Արցախյան ազատամարտին մասնակցել եմ ու մինչև մրուրը ճաշակել պատերազմի դառնությունը։ Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, սակայն այդ խաղաղությունը չափազանց թանկ գնով նվաճվեց. Եռաբլուրում, Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերի գերեզմանոցներում հանգչում են մեր այս մի բուռ հողի խաղաղության համար ընկած զինվորները։