Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Օրերս գնդապետ Հ.Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ղեկավարությունն այցելել է Գավառի պետական համալսարան (ԳՊՀ), հանդիպել համալսարանի ղեկավարության, ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպման նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ուսանողներին ներկայացնել զորամիավորման ստեղծման պատմությունը և ծանոթացնել զինծառայությանը: Զինվորականները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին:

Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին հանրապետությունում բոլորն են ճանաչում։ Նրա անունը անխզելիորեն կապված է բանակաշինության հետ։ Մարգարիտա Խաչատրյանի օրն սկսվում ու ավարտվում է բանակի խնդիրներով ու հոգսերով, նվաճումներով ու բացթողումներով, ձեռքբերումներով ու վրիպումներով։ Նրան կարելի է տեսնել ամենահեռավոր զորամասերում՝ դիրքերում ու բլինդաժներում, բուժկետում ու շարահրապարակում։ Այնտեղ, որտեղ զինվորն է, որտեղ անհրաժեշտություն կա աջակցելու զինվորին, պաշտպանելու զինվորի շահերն ու իրավունքները, զորավիգ լինելու գեներալին ու սպային՝ լուծելու ազգային բանակի մարտունակությունը խոչընդոտող ամենատարբեր խնդիրները։

Հաղթանակը ծնվում է հավատից

Իմ կենսագրության մեջ ոչ մի առանձնահատուկ դրվագ չկա, ես չեմ կարող զարմացնել որեւէ հետաքրքրաշարժ, արտառոց պատմությամբ, բայց ինձ համար անցյալի հիշողությունները շատ թանկ են, գեղեցիկ, հարազատ, որովհետեւ իմն են, կապված են սիրելի մարդկանց, սիրելի վայրերի հետ:
Ես ծնվել եմ Ալավերդիում: Իմ ընտանիքը փոքր է՝ ես ու մայրս: Կար մեծ աշխարհ՝ բակը, ընկերներս, անտառը, ազգականներս, դպրոցը… ու փոքր աշխարհ՝ իմ տունը՝ ես ու մայրս: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաեւ շատ գեղեցիկ ասեղնագործում է: Երբ գալիս էր գիշերը, ու պատուհանից այն կողմ աշխարհը մթնում էր, եւ իմ փոքր աշխարհը բաժանվում էր մեծ աշխարհից, ես ու մայրս ասես դառնում էինք մի ամբողջություն մեր փոքրիկ բնակարանում:

Միակ որդիս, որպես կադրային սպա, ողջ պատերազմի ընթացքում ազնվորեն ծառայել է հայրենիքին։ Սակայն հետո՝ զինադադարից մեկ տարի անց, ընտանեկան եւ առողջական խնդիրների պատճառով ստիպված էր մեկնել արտասահման։
Ինձ մտահոգող հարցերի պատասխանը ստանալու համար խորհուրդ տվեցին դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
Դիմեցի եւ շնորհիվ նախարարի աշխատակազմի կանոնակարգված աշխատաոճի, նրանց համբերատար ու մարդկային վերաբերմունքի, որը, ինչպես տեսա, ցուցաբերվում էր յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, ինձ եւս ընդունեց պաշտպանության բազմազբաղ նախարարը։

Հայկ, Եկեղեցի

Ես կարծում եմ, որ մեր ազգի համար ամենակարեւոր գաղափարը ազգային միասնության գաղափարն է, այսինքն՝ ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը։ Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները եւ ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսեւորվում անհատ-ազգ հարաբերությունը։ Մենք գիտենք, թե ինչ ասել է ընտանիք, ինչ հարաբերություն պիտի լինի ընտանիքի անդամների միջեւ։ Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները, չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը՝ շատ աղքատ։ Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել։

Անտառապատ սարերով շրջապատված ձորահովտում է գտնվում Բարեկամավան գյուղը։ Աշխարհագրական դիրքի, բնական պայմանների շնորհիվ այստեղ ամեն տեսակ թուփ ու ծառ կա՝ կաղնի, բոխի, թխկի, տանձենի, թզենի… Իսկ կարմրին տվող հոնի եւ նռան ծառերն է՛լ ավելի շքեղ ու անկրկնելի են դարձնում գյուղի բնապատկերը։
-Բա՞ մեր բռինչը, զկեռը, տխիլը, կծոխուրը…,- հաստատ կավելացնի բարեկամավանցին։

ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեւանի պետական բժշկական համալսարանի դահլիճում փետրվարի քսաներեքին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ռեկտոր Գոհար Քյալյանը, դասախոսներ, զինվորականներ, ուսանողներ հավաքվել էին դիտելու Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն՝ պատերազմի եւ խաղաղության օրերից» ֆիլմը:
Նախքան ֆիլմի դիտումը նախարարը նշեց` ոչ միայն Բժշկական համալսարանում, այլեւ հանրապետության մյուս ուսումնական հաստատություններում այս օրերին զինված ուժերի ղեկավար կազմը հանդիպումներ է ունենում. «Հայկական բանակի տասնիններորդ տարեդարձի հանդիսավոր նշման շրջանակներում ներկայացնում ենք բանակի անցած ճանապարհը, այն բարեփոխումները, որ իրականացվում են երկրի անվտանգությունը ավելի լիարժեք դարձնելու համար»: