Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՀԶՈՐ ԲԱՆԱԿ

Զրույց Երկրապահ կամավորականների միության Երևանի կենտրոն բաժանմունքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ ԶԻՆՎՈՐԸ

Հայ զինվորը պարզապես Հայրենիքի պաշտպանը չէ, այլ Հայրենիքի խորհրդանիշը, ինչպես պետական դրոշը, հիմնը, Մասիս սարը, Էջմիածինը… Այդպես եմ ես մտածում հիմա, երբ հասուն այր եմ, այդպես եմ մտածել երեկ, երբ դպրոցական տղեկ էի։

«...ՈՐ ՄԱՐԴ ՄՆԱՄ, ՈՐ ԻՆՔՍ ԻՆՁ ՉԿՈՐՑՆԵՄ»

«Արտերկրից հյուր ունեի, հենց այդ օրը մեկնում էր, անբացատրելի զգացողություն էր, մի քիչ էլ՝ անսովոր, ինձ հարազատ մեկին հապճեպ ուզում էի ճանապարհած լինել. ուշադրությամբ Արցախից եկող լուրերին էի հետևում ու արդեն նախորոշում քայլերս»,- 2020 թ. սեպտեբերի 27-ը այսպես է մտաբերում Պետրոսը:

ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմին մասնակցեցին շատերը՝ ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ։ Պատերազմի երկրորդ-երրորդ օրերից արդեն լուրեր էին հասնում զոհված տղերքի մասին. պատերազմ էր… Ավարտից հետո պարզ դարձավ՝ շրջանից 80 հոգի զոհվել է։ Եվ այսօր էլ շատերը համարվում են անհետ կորած։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Քաշաթաղի շրջանից 34 զոհված քաջորդի հետմահու պարգևատրվել է։

«ՈԳՈ՛Ւ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԼ»

44-օրյա պատերազմը ոտքի հանեց տարբեր հոգեկերտվածքի ու մասնագիտության տեր մարդկանց, միավորեց մեկ գաղափարի շուրջ. Հայրենիքը կրկին վտանգված է, ժամն է զենքով պաշտպանելու սեփական հողի վրա ապրելու ու արարելու մեր իրավունքը:

ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԹՈՂ ԼԻՆԵՆ...

Երբ ապրիլի 3-ին համացանցում տեսա «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու դիմաց արված հրաշք զույգի՝ զինվորի և իր հարսնացուի լուսանկարը, անմեկնելի ուրախությամբ համակվեցի. ի՜նչ լուսավոր մարդիկ են այս մտահղացումն ունեցել, գաղափարական ի՜նչ մեծ ուժ, խաղաղություն ու սեր կա այս ամենի մեջ:

ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻ

Արցախյան վերջին պատերազմի շատ նվիրյալներ, տուն վերադառնալով, սկսեցին իրագործել մի կարևոր ձեռնարկ՝ ստեղծել ռազմամարզական հասարակական կազմակերպություններ, ճամբարներ՝ մարզելու Հայոց բանակի ապագա զինվորներին։