Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՀԱՆՈՒՆ ՍՊԱՅԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿԻ

Էֆրիկ Ավետիսյանը ՀՀ զինված ուժերից զորացրվել է գնդապետի ուսադիրներով։ Սովորել է ՊԱԿ-ի` Լենինգրադի հատուկ, Մոսկվայի բարձրագույն և Կիևի վերապատրաստման դպրոցներում։ 1958թ. ծառայության է անցել ՊԱԿ համակարգում։ Աֆղանական պատերազմի մասնակից է։ 2005թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ արտաքին հարաբերությունների և իրավաբանական վարչությունում։ Զբաղեցրել է իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը։

«ՁՈՆ ՀԱՅԿԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ»

Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը նախաձեռնել էր ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում`«Գրի հավերժությունը» վերտառությամբ, որին նվիրված «Ձոն Հայկի որդիներին» խորագրով «Արեգնածին» ակումբը կազմակերպել էր գրական միջոցառում` Սասունից վերադարձած ուխտագնացների մասնակցությամբ:

Բարձրաշեն։ Արարատյան դաշտի տիպիկ՝ ոչ դաշտային, ոչ լեռնային, իր անվանը համարժեք մի գյուղ, որտեղ ապրում է համեստ մի ընտանիք՝ ազգային զարթոնքի նվիրյալներից մեկի՝ Սերգեյ Ադամյանի ընտանիքը։ Ազատագրական շարժման առաջին իսկ ամիսներից Սերգեյ Ադամյանը Արցախին ու արցախցուն օգնելու համար զինված պայքարի ելավ ադրբեջանցիների դեմ` Արարատում ստեղծելով «Արաբո» ջոկատը, որը հերոսական փայլուն էջեր գրեց ազգային-ազատագրական պայքարի նորօրյա պատմության մեջ՝ մասնակցելով Երասխավանի, Թալիշի, Կապանի, Նոյեմբերյանի ու Ջաբրայիլի, գրեթե բոլոր վտանգված հայկական բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԶԻՆՈՐՍ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Միավորումը կազմավորվեց 1991թ. դեկտեմբերին՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության որսորդական ընկերության Երևանի կայազորի խորհրդի հիման վրա՝ որպես «ՀՀ զինվորական որսորդական ընկերություն», իսկ հետագայում վերանվանվեց՝ դառնալով «Միավորում»։ Նրա գործունեության նպատակը եղել և մնում է որսի ու որսորդական հրաձգության միջոցառումների անցկացման շնորհիվ զինվորականների ֆիզիկական, հրաձգային, մարտավարական, հոգեբանական պատրաստությանն ու ընտանիքների ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցելը, ինչպես նաև զենքի օգտագործման անվտանգության ու բնապահպանական միջոցառումներին մասնակցելն ու որսորդական-ստենդային հրաձգության ժողովրդականացմանը նպաստելը։

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՉԱՓԱՆԻՇԸ ՆՅՈՒԹԱԿԱՆԸ ՉԷ

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի իշխանությունները որոշել են փոխել քաղաքի խորհրդանիշը` «Մամաև Կուրգանի» բարձունքին գտնվող «Մայր Հայրենիքն է կանչում» հուշարձանախումբը, որը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտի հերոսներին: (Քանդակագործը Ե.Վ.Վուչետիչն է, ճարտարագետը` Ն.Վ.Նիկիտինը, արձանախումբը կառուցվել է 1959-67թթ. և աշխարհի ամենաբարձր հուշարձաններից մեկն է` 87մ):

«ԵՍ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐԸ»

Այս նշանաբանով դեկտեմբերի 8-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո կազմակերպված մարտարվեստների փառատոնը՝ մարտարվեստների 14 ֆեդերացիաների մասնակցությամբ:
2012թ արեւելյան մարտարվեստների 14 ֆեդերացիաների համար կարեւորվեց համագործակցության հուշագրի ստորագրությամբ, որը Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, «Դինամո» մարզական ընկերության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությունն էր:

ԶՈՐԱԿՈՉԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Թեև մանր անձրև էր մաղում, սակայն նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում զինկոմիսարիատի մոտ մարդաշատ էր. սկսվել է աշնանային զորակոչը: Դրսում էին զորակոչիկների հարազատներն ու ընկերները, բարեկամները, որոնք եկել էին շրջանի տարբեր համայնքներից՝ ճանապարհ դնելու բանակ մեկնող հայրենիքի զինվորներին: