Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ…
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ…

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ…Քանի՜ սերունդ է քո նվիրական տեսիլքը փայփայել իր բաղձալի երազներում, քանի հայորդու  աննկուն կամքն է վանդակվել խորհրդային բանտերում, քանի  ազատաբաղձ պոռթկում է ճզմել տոտալիտար ռեժիմի մամլիչը… բայց քո տենչանքը մեր հոգիներում ոչ ոք չէր կարող սպանել։ Այդ տենչանքը մեզ Ազատության հրապարակ բերեց՝ քեզ գտնելու այլեւս անկասելի կամքով, քո գոյության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։ Դու էիր մեզ այդքան միակամ, անձնազոհ, հպարտ ու հերոսական դարձրել։ Կենաց¬մահու կռվի բոցերում ծնվեց քո ամենաթանկ զավակը՝ Ազգային բանակը, քո լինելիության, քո  անվտանգության առաջին երաշխավորը։ Նա մեծացավ, հասակ  առավ, պնդեց բազուկը, զորացրեց ոգին եւ այսօր կանգնած է անսասան իր բիբլիական հողի վրա, կանգնած է հզոր ու  անպարտ, հայրենասեր ու հերոսական։