Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՆՕրերս այցելեցինք հրետանային ուսումնական զորամաս, որտեղ հրետանային միջոցներով ուսումնամարտական խնդիր էին կատարում զինված ուժերի շարքերն ամիսներ առաջ համալրած զինվորները։ Տղաները կարճ ժամանակում արդեն հասցրել են անհրաժեշտ գիտելիքները սերտել, ինչի արդյունքում տեխնիկայի հետ առնչվելիս գործում էին արագ ու ճշգրիտ: Ծառայության առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանք հասցրել են մասնագիտական հմտություններ ձեռք բերել. իրենց ամրակցված տեխնիկայի վրա վարժանքներն այնպես վարժ ու հմուտ էին կատարում, կարծես ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա ծառայողներ լինեին:

Նարեկ Ավետիսյանը ջոկի ավագ է, այս զորամասում ուսանել է վեց ամիս, և այժմ նվիրումով ու պատասխանատվությամբ է ձեռք բերած գիտելիքները փոխանցում նորեկներին, որոնցից արդեն հասցրել են աչքի ընկնել Հարություն Ստեփանյանը, Արեստ Մավյանը, Սամվել Կարապետյանը:

-Ստացել եմ երրորդ կարգի հրետանավորի կրծքանշան, ինչն էլ ավելի է պարտավորեցնում ենթակա անձնակազմին կրթելու գործում,- ասաց Նարեկը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՆԶորամասի յուրաքանչյուր անկյունում վարժանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Զինվորներից յուրաքանչյուրը քրտնաջան պարապում է, կատարելագործում հմտությունները: Աներկբա է, որ ուսումնական փուլի ավարտին նրանք կդառնան լավ հրետանավոր՝ պատրաստ զորքերում ստանձնելու կրտսեր հրամանատարի պարտականությունները:

Օրվա կարգացուցակով նախատեսված դասընթացներ են անցկացվում նաև լսարաններում: Տղաները գործնական գիտելիքներն ամրապնդում են տեսականով.

-Հրամանատարների առաջադրանքները կատարում ենք ըստ պատշաճի և ջանք չենք խնայում հայրենիքի լիարժեք պաշտպան դառնալու համար,- ասում է շարքային Վրեժ Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ ծառայողական առօրյան խիստ տարբեր է քաղաքացիական կյանքից, բայց ընկերներով միասին հաղթահարում են բոլոր խնդիրները.

Առաջիկա մի քանի ամիսներին զինվորները դեռ կշարունակեն հարստացնել իրենց գիտելիքիների պաշարը, ուսումնամարտական խնդիր կատարելու հմտությունները: Եվ ուսումնական փուլի ավարտին արդեն, որպես կայացած հրետանավորներ, սերժանտական կոչումով կմեկնեն հիմնական ծառայության վայր՝ փորձը զինակիցներին փոխանցելու, Հայրենիքն ու նրա սահմանները միասնական ուժերով պաշտպանելու համար։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ