Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Օգոստոսի 15-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով։

Մշակվել և կիրառվել են պայմանական հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման հնարքներ: Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտը լեռնային պայմաններում պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:

Զորավարժությունը միտված էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդմանը, վաշտի ներդաշնակման հմտությունների կատարելագործմանը։