Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻՆ

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և նվիրված է Տիրամորը։ Հայ առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ Սուրբ պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն։

Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Խաղողօրհնեքի պատարագին մասնակցել է N զորամասի անձնակազմը։ Զորամասի գնդերեցը, ներկայացնելով տոնի խորհուրդը, նշել է. «Աստվածածինը մեզ ամենքիս իր կյանքի կարևորագույն պատգամներից մեկն է փոխանցում՝ Սուրբ Աստվածամոր օրինակով կոչված ենք հնազանդվելու Երկնավոր հորը, կոչված ենք հավատքով դառնալու Աստծո լույսի կրողներն ու այն տարածողները, որպեսզի աշխարհը և մենք խավարի մեջ չմնանք»։