Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆՈՒՄ Է 30-ԱՄՅԱԿԸ
ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆՈՒՄ Է 30-ԱՄՅԱԿԸ

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։

Միջոցամանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այլ գերատեսչությունների, հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շնորհավորելով ստորաբաժանման աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ Արման Սարգսյանը բարձր է գնահատել վարչության դերակատարումը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման հարցում, ընդգծելով, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տարված լայնածավալ աշխատանքները։

ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական գործառույթներն ու առաջիկա անելիքները։

Տոնական օրվա առթիվ ստորաբաժանման մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են խորհրդանշական նվերներով։