Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 29-ին՝ ռազմագերիների, անհայտ կորածների, պատանդների օրվա կապակցությամբ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված N մոտոհրաձգային բրիգադի անհայտ կորած տղաներին։

Ոգեկոչման արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հարազատներ, դպրոցականներ։

Մասնակիցներն այցելել են Կապանի «Եղբայրական գերեզման», «Բաղաբուրջի հուշահամալիր», ծաղիկներ խոնարհել անհայտ կորածների հուշարձանին։ Այնուհետև  ոգեկոչման արարողությունը շարունակվել է մշակույթի կենտրոնի դահլիճում, որտեղ հիշատակի սրտառուչ խոսքեր են հնչեցրել երկրապահ-կամավորականներ, զինվորներ, անհայտ կորածների հարազատները։

Մշակույթի կենտրոնի համույթի երգիչ-երգչուհիները հանդես են եկել հայրենասիրական երգերի կատարմամբ։