Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

ԶՈՒ հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության N զորամասի հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Ստորաբաժանումները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու բերել մարտական վիճակի։

Ուսումնամարտական առաջադրանքների կատարման ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, նշանակետերի արտապատկերման, բաշխման մասնագիտական հմտությունները և թիրախների պայմանական խոցման կարողությունները: