Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Հունիսի 22-ից մեկնարկած ճամբարային հավաքների շրջանակում N զորամասի  հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի տեղակայման վայրն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և գործողությունների ներդաշնակման գերազանց կարողություններ։

Խորագիր՝ Նորություններ


23/06/2022