Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՏ



Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին և անվտանգության պահպանման կանոններին։

Զինծառայողների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով հունիսի 23-ին N զորամասում անցկացվել են շարային պատրաստության պարապմունքներ։

Խորագիր՝ Նորություններ


23/06/2022