Հայերեն | На русском | In English
Մայիսի 25-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողությունները և ներդաշնակման կարողությունները։