Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ



Մայիսի 25-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողությունները և ներդաշնակման կարողությունները։

Խորագիր՝ Նորություններ


25/05/2022