Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ



Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ։

Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։

Խորագիր՝ Նորություններ


02/05/2022