Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ․ ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ․ ԹՈՒՐՔ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆԱպրիլի 2-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ 23-ամյա Մալխաս Ամոյանը իր համար նոր՝ 77 կգ քաշային կարգում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Տաղանդավոր ըմբիշը անցկացրեց 5 գոտեմարտ: Որակավորման փուլում հաղթեց լիտվացի Մանտաս Սինկեւիչուսին (9:0), 1/8 եզրափակիչում՝ սլովակ Դենիս Խորվաթին (5:1), քառորդ եզրափակիչում՝ աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), կիսաեզրափակիչում՝ շվեդ Պեռ Ալբին Օլոֆսոնին (9:0) եւ եզրափակիչում՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Յունուս Էմրե Բաշարին (4:3):

– Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս երկու մրցակիցներիս՝ ադրբեջանցի եւ թուրք ըմբիշների նկատմամբ հաղթանակներս նվիրում եմ Քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին…

Երկու մրցակիցներիս հետ գոտեմարտելիս էլ անընդհատ մեր հերոսները աչքիս առջեւ էին, բայց ինձ տրամադրում էի, որ մտքերը չշեղեն գոտեմարտերից, որպեսզի կարողանամ հասնել բուն նպատակիս՝ հաղթանակին,- ասել է Մալխաս Ամոյանը:

Խորագիր՝ Մարզաշխարհ, Նորություններ


04/04/2022