Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է



ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է2021 թվականին Ծաղկաձորում հանդիպեցի Արսեն Հարությունյանին, որը զրույցի ժամանակ ասաց, թե իր մարզական կյանքն առանց ձեռքբերումների ու հաղթանակների կլինի անիմաստ:

22-ամյա տաղանդավոր ըմբիշն իր խոսքը հաստատեց Բուդապեշտում՝ եզրափակիչում հաղթելով թուրք ըմբիշին ու հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

«Այս հաղթանակը բոլորինս է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- ասաց 61 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ Մարզաշխարհ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


31/03/2022