Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ



Վաշտի հրամանատար կապիտան Արեն Գրիգորյանը մեր երիտասարդ լավագույն սպաներից է. կիրթ է, պարտաճանաչ, կարողանում է անձնակազմի հետ աշխատել եւ մշտապես վերահսկում է իրավիճակը,- ասում է գնդի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանը:   ...Հինգ տարի է՝ բանակում եմ, հինգ տարին էլ սահմանում: Իմ օրն անցնում է զինվորի հետ. նրանց հետ քայլում եմ, նրանց հետ հանգստանում, նրանց հետ ուտում եմ, նույն բլինդաժում քնում, նրանց հետ վառվում եմ նույն արեւի տակ, նույն անձրեւի տակ թրջվում, մրսում... Իմ զինվորները, ես, մեր արեւը, անձրեւը...  Մի՞թե սա չէ իմ հայրենիքը...  Ամեն օր իմ մտքերում ու մտահոգություններում, իմ կասկածներում ու հպարտություններում, իմ ուրախություններում ու տխրություններում, իմ ծառայության եւ իմ անձնական կյանքի մասին դատողություններում, արեւոտ օրվա մեջ ու անձրեւոտ  եղանակներին եւ իմ առօրյա հոգսերում ես փորձում եմ որոնել ու գտնել իմ հայրենիքը...

Խորագիր՝


20/01/2011