Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ  ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։

Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022 թվականի հիմնական խնդիրները:

Խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:

Խորագիր՝ Նորություններ


21/01/2022