Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

N զորամիավորումում հունվարի 18-ին ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ամփոփելով խորհրդակցությունը, զորամիավորման հրամանատարը մատնանշել է պլանավորած կարևորագույն միջոցառումներն ու գերակա խնդիրները, հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները, զորամիավորման հետ համագործակցող համայնքների ղեկավարները։