Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՅԱՑԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅԱՑԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների վկայագրերի հանձնման արարողությունը։

Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում  մարտունակ կարող են լինել  բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։