Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ

N զորամասի հրետանային ստո­­րաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 30-ին անցկացվել են վարժանքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախա­պատ­րաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։