Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ



ԿԱՅԱՑԵԼ Է ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏՆոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Խորագիր՝ Նորություններ


29/11/2021