Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի´ Սուրեն Ռաֆիկի

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խորը գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է հանդիսանում, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։

Հարգելի´ Սուրեն Ռաֆիկի

Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։