Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎՆոյեմբերի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում անցկացվել է գիտաժողով:

«Ռազմավարական զսպման իմաստավորումը պատերազմների կանխարգելման և արդի իրողությունների համատեքստում» խորագրով գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են  տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման գործընթացում ռազմավարական զսպման տեսական հիմքերը և  դրանց առանձնահատկությունները: