Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՕՊ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



ԶՈՒ ՀՕՊ N զորամասում նոյեմբերի 22-ից 24-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ՝ «Ռադիոլոկացիոն հանգույցի մարտավարական գործողությունները պաշտպանական օպերացիայում» թեմայով։

Զորամասի ՀՕՊ միջոցները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային կառավարման կետեր, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել են մարտական վիճակի, ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։

Խորագիր՝ Նորություններ


24/11/2021